Լի Սի
չինացի քաղաքական գործիչ, փիլիսոփա, լեզվական բարեփոխիչ / From Wikipedia, the free encyclopedia
Լի Սի (չին․ 李斯, փինյին Lǐ Sī,մ. թ. ա. 280, Shangcai County, Chu - մ. թ. ա. 208, Սյանյան, Ցին դինաստիա), կայսր Ցին Շի Հուանդիի պալատական խորհրդական, մ․ թ․ ա․ 246–208 թվականներին զբաղեցրել է Ցին պետության գլխավոր խորհրդականի պաշտոն։ Նա եղել է փիլիսոփա, քաղաքական գործիչ, լեգիզմի հավատարիմ կողմնակից, հայտնի է նաև որպես ականավոր վայելչագիր, գրել է Ցին դինաստիայի մասին[1]։ Ցին Շի Հուանդիի մահվան ժամանակ Լի Սին Չժաո Գաոյի հետ դավադրություն է կազմակերպել, որի արդյունքում իշխանությունն անցել է ոչ թե ավագ, այլ կրտսեր որդուն՝ Խուհային։
Լի Սի չինարեն՝ 李斯 | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 280 Shangcai County, Chu |
Մահացել է | մ. թ. ա. 208 Սյանյան, Ցին դինաստիա մահապատիժ |
Քաղաքացիություն | Chu և Ցին դինաստիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող, փիլիսոփա և նախարար |
Հաստատություն(ներ) | Ցին Շի Հուանդի և Qin Er Shi? |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | չինարեն |
Երեխա(ներ) | Li You? |
Ուսուցիչ | Xunzi? |
Li Si Վիքիպահեստում |
Իր պաշտոնավարման ընթացքում նա է որոշել ցինյան պետության քաղաքականությունն ու գաղափարախոսությունը, օժտված է եղել մեծ աշխատասիրությամբ և վերլուծական տաղանդով։ Նրա գաղափարներով պետությունը վերածվել է դաժան ռազմականացված մեքենայի, որը կառավարվել է բարդ բյուրոկրատական ապարատի կողմից։ Նրա օրոք կարգավորված են եղել միջոցներն ու կշիռները, չինական գրերը բերվել են միասնական ստանդարտի և մտցվել է միասնական տառատեսակ, նա եղել է կոնֆուցիականության կատաղի հակառակորդ, գիտնականները ենթարկվել են դաժան հալածանքների։