Լի Ջեյոն
From Wikipedia, the free encyclopedia
Լի Ջեյոն (հանգըլ՝ 이재용, հունիսի 23, 1968(1968-06-23), Յոնսանգ շրջան, Սեուլ, Հարավային Կորեա[1]), հարավկորեացի բիզնես մագնատ, Սամսունգ Էլեկտրոնիքսի փոխնախագահ։ Սամսունգի նախագահի՝ Լի Գոնհիի որդին է և համարվում է հոր իրավահաջորդը։ Հարավկորեական մամուլի կողմից անվանվում է «Սամսունգի թագաժառանգ», խոսում է անգլերեն և ճապոներեն[2]։ Լիի հարստությունը գնահատվում է 7.9 մլրդ ԱՄՆ դոլար՝ նրան դարձնելով Հարավային Կորեայի ամենահարուստ 3-րդ մարդը[3]։
Արագ փաստեր Լի Ջեյոն կորեերեն՝ 이재용, Ծնվել է ...
Լի Ջեյոն կորեերեն՝ 이재용 | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1968(1968-06-23) (55 տարեկան) |
Ծննդավայր | Յոնսանգ շրջան, Սեուլ, Հարավային Կորեա[1] |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մայրենի լեզու | կորեերեն |
Կրթություն | Սեուլի ազգային համալսարան, Կեյոյի համալսարան, Հարվարդի բիզնես դպրոց և Kyungbock High School? |
Մասնագիտություն | գործարար և գործարանատեր |
Ամուսին | Im Se-ryeong? |
Ծնողներ | հայր՝ Լի Գոնհի, մայր՝ Hong Ra-hee? |
Զբաղեցրած պաշտոններ | Chairman of Samsung Group? |
Երեխաներ | Lee Won-ju? և Lee Ji-ho? |
Lee Jae-yong Վիքիպահեստում |
Փակել
2014 թվականին Ֆորբս ամսագրի կողմից Լին ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ 35-րդ անձը, ինչպես նաև հոր հետ՝ ամենաազդեցիկ կորեացիները[4]։ 2017 թվականի օգոստոսի 27-ին Լի Ջեյոնը կաշառակերության մեղադրանքով դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման[5]։