Լիվերպուլի համալսարան
համալսարան Մեծ Բրիտանիայում / From Wikipedia, the free encyclopedia
Լիվերպուլի համալսարան (անգլ.՝ University of Liverpool), համալսարան Անգլիայի Լիվերպուլ քաղաքում։ Հիմնադրվել է 1881 թվականին որպես Լիվերպուլի համալսարանական քոլեջ։ 1884 թվականին դարձել է Վիկտորյայի համալսարանի մասնաճյուղը։ 1903 թվականին դարձել է անկախ համալսարան` կրթական աստիճաններ շնորհելու իրավունք ստանալով։ Հենց այդ ժամանակ էլ ստացել է «Լիվերպուլի համալսարան» անվանումը։ Համալսարանն ընդգրկված է «կարմիր աղյուսից համալսարանների» խմբում, որի բոլոր անդամները նախապես հիմնադրվել են որպես քոլեջներ և համալսարանի կարգավիճակ են ստացել մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։ Համալսարանը մտնում է նաև Մեծ Բրիտանիայի լավագույն 20 համալսարանների «Ռասել» խմբում։
Լիվերպուլի համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան և կրթական կազմակերպություն |
Հիմնադրված է | 1903 |
Անդամակցություն | «Ռասսել» խումբ[1], N8 հետազոտական ընկերություն[2], ORCID[3][4], Jisc[5], Digital Preservation Coalition[6], Եվրոպայի համալսարանների միություն[7] և British and Irish Committee on Map Information and Cataloguing Systems?[8] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | Լիվերպուլ և Լիվերպուլ |
Հասցե | University of Liverpool, The Foundation Building, 765 Brownlow Hill, Abercromby Square, Liverpool, Merseyside, L69 7ZX |
Կայք | liverpool.ac.uk(անգլ.) |
University of Liverpool Վիքիպահեստում |
Լիվերպուլի համալսարանների շրջանավարտներից ինը Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են գիտության, բժշկության և խաղաղության հաստատման ոլորտներում։ Նրանք են` բժիշկ Ռոնալդ Ռոս, ֆիզիկայի պրոֆեսոր Չարլզ Գլովեր Բարկլա, ֆիզիոլոգ Չարլզ Սկոտ Շերինգթոն, ֆիզիկոս Ջեյմս Չադվիկ, քիմիկոս Ռոբերտ Ռոբինսոն, ֆիզիոլոգ Հար Գոբինդ Կորանա, ֆիզիոլոգ Ռոդնի Ռոբերտ Պորտեր և ֆիզիկոս Ջոզեֆ Ռոտբլատ։
Լիվերպուլի համալսարանն առաջինն էր աշխարհում, որ ստեղծել է օվկիանոսագիտության, քաղաքացիական դիզայնի բաժիններ[9]։ 2006 թվականին այն առաջինն էր Մեծ Բրիտանիայում, որ ստեղծեց անկախ համալսարան Չինաստանում` դառնալով բրիտանաչինական առաջին համալսարանը։ 2014-2015 թվականներին համալսարանի շրջանառությունը կազմել է £480.4 միլիոն` ներառյալ £102 միլիոնի հետազոտական դրամաշնորհն ու պայմանագրերը։