Լիզա դել Ջոկոնդո
Նկարը ունի մեծ պատմություն։Կարծիք կա,որ Լեոնարդո դա Վինչին նկարել է իրեն։Սակայն նկարը վատ ստացվելուց նա նկարել է Ջոկոնդային։Դեռ ոչ ոք չգիտ / From Wikipedia, the free encyclopedia
Լիզա դել Ջոկոնդո (Իտալերեն արտասանություն՝ [ˈliːza del dʒoˈkondo], ծննդյան անունը՝ Գերարդինի [ɡerarˈdiːni], հունիսի 15, 1479[1][2], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][2] - հուլիսի 25, 1542, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի դքսություն), հայտնի է եղել նաև որպես Լիզա Գերարդինի, Լիզա դի Անտոնիո Մարիա (կամ Անտոնմարիա) Գերարդինի և Մոնա Լիզա, Իտալիայի Ֆլորենցիա և Տոսկանա քաղաքներում հայտնի Գերարդինի ընտանիքի անդամ։ Ենթադրվում է, որ նա Լեոնարդո դա Վինչիի` իտալական վերածննդի դարաշրջանում ստեղծած հայտնի գլուխգործոցի հերոսուհին է։
Լիզա դել Ջոկոնդո իտալ.՝ Lisa del Giocondo | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1479[1][2] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][2] |
Մահացել է | հուլիսի 25, 1542 (63 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի դքսություն |
Գերեզման | Սուրբ Օրսոլա մենաստան |
Քաղաքացիություն | Ֆլորենցիա |
Ամուսին | Ֆրանչեսկո դել Ջոկոնդո[3] |
Lisa Gherardini Վիքիպահեստում |
Լիզայի կենսագրությունից քիչ բան է հայտնի։ Ծնվել է Ֆլորենցիայում, պատանի հասակում ամուսնացել հագուստի և մետաքսի վաճառականի հետ, ով հետագայում տեղական պաշտոնյա է դարձել։ Լիզան ունեցել է հինգ երեխա։ Ապրել է հարմարավետ, միջին խավի դասին բնորոշ կյանքով։ Ամուսնուց, ով տարիքով նրանից մեծ էր, երկար է ապրել։
Լիզայի մահից դարեր անց «Մոնա Լիզա» կտավը դարձել է կերպարվեստի բնագավառում աշխարհի հայտնի գլուխգործոցներից մեկը[4]։ Կտավը մեծ հետաքրքրություն է առաջացրել հետազոտողների և արվեստի սիրահարների մոտ, և այս աշխատանքը դարձել է համաշխարհային ճանաչում ունեցող արվեստի գործ։ 2005 թվականին վերջապես հստակեցվել է Լիզա դել Ջոկոնդոյի և Մոնա Լիզայի համապատասխանությունը[5]։