Լեյտենանտ Կիժե (Պրոկոֆև)
From Wikipedia, the free encyclopedia
Լեյտենանտ Կիժե, նվագախմբային սուիտ, հեղինակ՝ ռուս կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆև։ Գրվել է Փարիզում 1934 թվականին՝ համանուն ֆիլմի համար, որը նկարահանում էր Բելառուսֆիլմ կինոստուդիան Սանկտ Պետերբուրգում։ Սա առաջին ստեղծագործությունն է, որ Պրոկոֆևը գրել է ֆիլմի համար, ինչպես նաև առաջին առաջադրանքն էր՝ ստացված Խորհրդային Միությունից, քանի որ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նա հեռացել էր Ռուսաստանից։ Ֆիլմի նկարահանումներից ու հրապարակումից հետո Պրոկոֆևը ստեղծագործությունը մշակեց՝ որպես սուիտ նվագախմբի համար։ Ձայնային կինեմատոգրաֆիայի զարգացման սկզբնական շրջանում տարբեր կոմպոզիտորներ փորձում էին իրենց ուժերը՝ գրելով երաժշտություններ ֆիլմերի համար։ Պրոկոֆևը լավագույն ընտրությունը չէր կինոստուդիայի հանձնաժողովի համար։ Հաստատված լինելով Փարիզում արդեն մոտ մեկ տասնամյակ, նա ուներ Խորհրդային միության մշակութային նորմերից տարբերվող հայացքներ, որոնք հաճախ տարաձայնությունների առիթ էին լինում։ 1933 թվականին, այնուամենայնիվ, Պրոկոֆևը որոշեց մեկնել հայրենիք, հանդիպել հանձնաժողովի հետ՝ գրելու համար անհրաժեշտ ոճի ստեղծագործություն։ Ֆիլմի հաջող թողարկումից հետո, 1934 թվականի դեկտեմբերին առաջին անգամ կատարվեց «Լեյտենանտ Կիժե» սուիտի 5-րդ մասը և շուտով ընդգրկվեց միջազգային համերգների նվագացանկի մեջ։
Տեսակ | երաժշտական գործ/ստեղծագործություն |
---|---|
Կոմպոզիտոր | Սերգեյ Պրոկոֆև |
Տևողություն | 20 րոպե |
Առաջնախաղի տարեթիվ | դեկտեմբերի 21, 1934 |
Հրատարակման տարեթիվ | 1934 |