Լեհաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Լեհաստանի օբյեկտները թվով 14-ն են, որը կազմում է ընդհանուր թվի 1,3 %-ը (1073՝ 2017 թվականի դրությամբ)։ 13 օբյեկտներ ընդգրկված են մշակութային չափանիշներով (որից 2-ը՝ որպես մարդկային ստեղծագործական գլուխգործոց) և 1-ը՝ բնական չափանիշներով։ Բացի դրանից 2014 թվականի դրությամբ ևս 4 օբյեկտ ներկայացված է թեկնածու ցանկում[1]։ Լեհաստանը վավերացրել է Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1976 թվականի հունիսի 29-ին[2]։ Լեհաստանի տարածքում գտնվող առաջին 2 օբյեկտներն ընդգրկվել են ցանկում 1978 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 2-րդ նիստում։