Լեհաստանի սենատ
From Wikipedia, the free encyclopedia
Սենատ (լեհ.՝ Senat), Լեհաստանի խորհրդարանի վերին պալատն է, որի ստորին պալատը Սեյմն է։ Լեհաստանի Սենատի պատմությունը ընդգրկում է ավելի քան 500 տարի։ Այն Եվրոպայում երկպալատ պառլամենտի առաջին բաղկացուցիչ մարմիններից մեկն էր և գոյություն ուներ առանց ընդատման մինչև 1795 թվականին Լեհաստանի պետության վերջնական բաժանումը։ Ժամանակակից Սենատը բաղկացած է 100 սենատորից, որոնք ընտրվում են համընդհանուր քվեարկությամբ և ղեկավարվում է «Սենատի մարշալ» (Marszałek Senatu) կողմից։ Սենատի գործող մարշալը Թոմաշ Գրոցկին է։
Լեհաստանի խորհրդարան լեհ.՝ Senat Rzeczypospolitej Polskiej | |
---|---|
10-րդ գումարման | |
Տեսակ | |
Տեսակ | Լեհաստանի խորհրդարանի վերին պալատ |
Պատմություն | |
Հիմնադրված | 1493 թվական (պատմականորեն) 1989 թվական (ներկայիս) |
Ղեկավարում | |
Սենատի մարշալ | Թոմաշ Գրոդզկի, Քաղաքացիական կոալիցիա |
Սենատի մարշալի տեղակալներ | Ստանիսլավ Կարցզեվսկի (Իրավունք և արդարադատություն)
Բոգդան Բորուսեվիչ (Քաղաքացիական կոալիցիա) Միչալ Կամինսի (Լեհական կոալիցիա) Գաբրիելա Մորավսկա-Ստարեչկա (Լևիցա) |
Կազմը | |
Նստատեղեր | 100 |
Քաղաքական խմբավորումներ | Կառավարություն (48)
Ընդդիմություն (52)
|
Ընտրություններ | |
վերջին ընտրություններ | 2019 թվականի հոկտեմբերի 13 |
Հանդիպումների վայր | |
Սեյմի և Սենատի համալիր, Վարշավա | |
senat.gov.pl(լեհ.) |
Լեհաստանի Երկրորդ Հանրապետության գոյության կարճ ժամանակահատվածից հետո Սենատը կրկին վերացվեց Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից։ Այն չվերահաստատվեց մինչև կոմունիստական կառավարության փլուզումը և 1989 թվականին Լեհաստանում ժողովրդավարության վերականգնումը։ Սենատը տեղակայված է Վարշավայում՝ Վիժսկա փողոցում գտնվող Սեյմի համալիրի մի մասը կազմող մի շենքում, որը գտնվում է Երեք խաչի հրապարակի և Ույազդովսկի ամրոցի հարևանությամբ։