Լա Ռամբլա
փողոց Բարսելոնայում / From Wikipedia, the free encyclopedia
Լա Ռամբլա (կատ.՝ La Rambla, իսպ.՝ La Rambla), եռաթև հետիոտնային փողոց Բարսելոնայի կենտրոնում, Իսպանիայում։ Երկարությունը կազմում է 1,2 կիլոմետր[1]։ Հանդիսանում է Գոթական (արևելյան կողմում) և Ռավալ (արևմտյան կողմում) թաղամասերի սահմանը[2][3]։ Միացնում է Պլասա դե Կատալունիան Պորտալ դե լա Պաու հրապարակին։ Մեծ մասսայականություն է վայելում զբոսաշրջիկների և տեղացիների շրջանում։
Արագ փաստեր Լա Ռամբլա, Երկիր ...
Լա Ռամբլա | |
---|---|
Երկիր | Իսպանիա |
Գտնվում է | Հին քաղաք և Բարսելոնայի գոթական թաղամաս |
Երկարություն | 1,2 կմ |
Փակել
Իսպանացի բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկան Լա Ռամբլայի վերաբերյալ մի առիթով ասել է. «աշխարհում միակ փողոցը, որ կուզենայի երբեք չվերջանար»[4]։