ԼԳԲՏ պատմություն
ԼԳԲՏ անձանց և մշակույթների պատմություն / From Wikipedia, the free encyclopedia
ԼԳԲՏ անձանց պատմություն, սկսվում է հնագույն քաղաքակրթությունների նույնասեռ սիրո և սեռականության առաջին հիշատակումներից ամբողջ աշխարհում։ Այն, ինչ բազմադարյա հալածանքների պատճառով ամոթալի է համարվել ու կոծկվել, միայն վերջին տասնամյակներում է ուսումնասիրվել ու միահյուսվել պատմության համեմատաբար ընդհանուր հոսքին։ 1994 թվականին ԼԳԲՏ պատմության ամսվա նշումը սկսվել է Միացյալ Նահանգներում և դրանից հետո այն ժառանգել են այլ երկրներ։ Այն Միացյալ Նահանգներում նշվում է հոկտեմբեր ամսին, ընդգրկելով Քամինգ աութի ազգային օրը հոկտեմբերի 11-ին[4]։ Միացյալ Թագավորությունում այն նշվում է փետրվար ամսին, որպեսզի համընկնի 2005 թվականին Միացյալ Թագավորությունում տեղական ինքնակառավարման մասին 28-րդ հոդվածի վերացման խոշոր տոնման հետ։ Այդ հոդվածը արգելում էր տեղական իշխանություններին տարածել նույնասեռականություն[5][6]։