Իրանում ամերիկյան դեսպանատան պատանդներ
From Wikipedia, the free encyclopedia
Իրանում ամերիկյան դեսպանատան պատանդներ (անգլ.՝ Iran hostage crisis), ԱՄՆ դիվանագետների 444 օր տևած պատանդավորում (1979 թվականի նոյեմբերի 4-1981 թվականի հունվարի 20)։ Իմամի հետևորդ իսալամադավան ուսանողների խմբավորումը, որը սատարում էր Իրանի իսլամական հեղափոխությանը, գրավեցին ԱՄՆ դեսպանատունը Թեհրանում[1]։ Սա պատմության մեջ ամենաերկարտև պատանդավորման գործողությունն է[2]։ Նախագահ Ջիմի Կարտերը պատանդներին կոչեց «ահաբեկչության և անարխիայի զոհեր»[3]։ Իրանում այն դիտարկվեց որպես հարված ընդդեմ ԱՄՆ ազդեցությանը։ Իրանի իսլամական հեղափոխությունը ուղղված էր շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի հեռացմանը, ով առաջնորդում էր ավտորիտար ռեժիմը։ Պատանդների ճգնաժամը հասավ լարվածության գագաթնակետին, երբ բանակցելու անհաջող փորձերից հետո ԱՄՆ զինված ուժերը փորձեցին իրականացնել փրկարար գործողությունը։
Իրանում ամերիկյան դեսպանատան պատանդներ | |
---|---|
Տեսակ | պատանդների գերեվարում և international crisis? |
Երկիր | Իրան |
Տեղադրանք | Թեհրան |
Տարեթիվ | նոյեմբերի 4, 1979-հունվարի 20, 1981 նոյեմբերի 4, 1979 |
Iran hostage crisis Վիքիպահեստում |
1980 թվականի ապրիլի 24-ին ձեռնարկված հարձակման փորձը ձախողվեց․ զոհվեցին 8 ամերիկյան ծառայողներ և մեկ Իրանի քաղաքացի։ Հեղափոխության արդյունքում շահը տեղափոխվեց նախ ԱՄՆ, ապա Եգիպտոս, որտեղ էլ կնքեց իր մահկանացուն։ 1980 թվականի սեպտեմբերին Իրաքի զինված ուժերը ներխուժեցին Իրան, սկսվեց Իրան-իրաքյան պատերազմը։ Այս իրադարձությունները ստիպեցին Իրանի կառավարությանը բանակցությունների մեջ մտնել ԱՄՆ իշխանությունների հետ Ալժիրի միջնորդությամբ։ Պատանդները պաշտոնապես արձակվեցին Ալժիրյան համաձայանգրի ստորագրումից հետո․ նախագահ Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության արարողությունից րոպեներ անց։ Պատանդների ճգնաժամը (անգլ.՝ hostage crisis) Իրան-ԱՄՆ հարաբերությունների պատմության դրամատիկ իրադարձություններից է[4]։