Իվան Շմալգաուզեն (բուսաբան)
From Wikipedia, the free encyclopedia
Իվան Ֆեոդորովիչ Շմալգաուզեն (ռուս.՝ Иван Фёдорович Шмальгаузен, գերմ.՝ Johannes Theodor Schmalhausen, ապրիլի 3 (15), 1849, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 7 (19), 1894, Կիև, Ռուսական կայսրություն[1]), ռուս բուսաբան։ Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ (1893 թ.)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իվան Շմալգաուզեն (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Իվան Շմալգաուզենռուս.՝ Иван Шмальгаузенգերմ.՝ Johannes Schmalhausen, Ծնվել է ...
Ծնվել է | ապրիլի 3 (15), 1849 Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
---|---|
Մահացել է | ապրիլի 7 (19), 1894 (45 տարեկան) Կիև, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | բուսաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Սուրբ Վլադիմիրի անվան կայսերական համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գործունեության ոլորտ | բուսաբանություն |
Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2] |
Գիտական ղեկավար | Andrey Beketov? |
Եղել է գիտական ղեկավար | Վլադիմիր Լիպսկի |
Երեխա(ներ) | Իվան Շմալգաուզեն |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Schmalh. |
Ստորագրություն | |
Ivan Fedorovich Schmalhausen Վիքիպահեստում |
Փակել
Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1871 թ.)։ Եղել է Կիևի համալսարանի պրոֆեսոր (1879 թվականից)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են հնաբուսաբանությանը և Ռուսաստանի բուսականությանը։ Հեղինակն է «Հարավ-Արևմտյան Ռուսաստանի ֆլորան» (1886 թ.), «Միջին և Հարավային Ռուսաստանի, Ղրիմի և Հյուսիսային Կովկասի ֆլորան» (հատորներ 1—2, 1895—1897 թթ.) և բրածո բույսերի վերաբերյալ մի շարք կարևոր աշխատությունների։