Իսպանիայի սահմանադրական դատարան
From Wikipedia, the free encyclopedia
Իսպանիայի Թագավորության սահմանադրական դատարան (իսպ.՝ Tribunal Constitucional de España), Իսպանիայում սահմանադրական արդարադատություն իրականացնող բարձրագույն դատական ատյան։
Իսպանիայի Թագավորության սահմանադրական դատարան | |
---|---|
Tribunal Constitucional de España | |
Իսպանիայի սահմանադրական դատարանի շենքը Մադրիդում | |
Հիմնադրված է | 1978 թվական |
Լուծարված է | լուծարված չէ |
Երկիր | Իսպանիայի Թագավորություն |
Տեղագրություն | Մադրիդ, Իսպանիա |
Իրավասության աստիճան | սահմանադրական դատարան |
Իրավազորության աղբյուր | Իսպանիայի Սահմանադրություն |
Հաստիքների թիվ | 12 |
Տարեկան բյուջե | €23,084,440[1] |
Սահմանադրական դատարանը համարվում է երկրի բարձրագույն դատական ատյանը, որի վարույթում քննության առարկա կարող է դառնալ ցանկացած պետական մարմնի, կենտրոնական, տարածաշրջանային կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի մասնակցությամբ վարչաքաղաքացիական գործեր։
Դատական ատյանի իրավազորության բարձրագույն հիմքը Սահմանադրությունն է, ինչպես նաև միջազգային իրավունքի անքակտելի նորմերը, իսպանական օրենսդրական նորմերը և ենթաօրենսդրական ակտերը։ Դատարանի գործառույթներն ու լիազորությունները սահմանված է երկրի մայր օրենքի 9-րդ գլխի 2-րդ մասում (159-ից 1965-րդ հոդվածներում)[2]։ Սահմանադրական դատարանը երկրի դատական համակարգի մաս չի կազմում, սակայն դատարանների աստիճանակարգության մեջ համարվում է բարձրագույնը[3]։