Իսպանիայի գետեր
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Իսպանիայի գետերը հիմնականում սնվում են անձրևների հաշվին, ինչով պայմանավորված է գետերի ձմեռային առավելագույն և ամառային նվազագույն մակարդակը։ Այդ ժամանակահատվածում գետերի մեծամասնության մակարդակը իջնում է իսկ համեմատաբար ավելի փոքրերը չորանում են։ Սեզոնային փոփոխությունները ազդեցություն չեն ունենում Իսպանիայի հյուսիսային և հյուսիսարևմտյան հատվածներում որտեղ գետերը խոր են և ողջ տարվա ընթացքում ջրի մակարդակը մնում է անփոփոխ։ Պիրենեյնում, Անդալուզյան լեռներում մասամբ նաև Կենտրոնական Կորդիլերներում, անձրևաջրերով սնվող գետերը համալրում է ձնհալքները։ Իսպանիայի խոշորագույն գետերի շարքում կարելի է առանձնացնել Ատլանտյան օվկիանոսի ավազանին պատկանող`Տախո, Դուերո, Գվադիանա, Գուանդալկիվիր գետերը։ Միջերկրական ծովի ավազանի հետ կապված են`Էբրո, Խուկար, Սեգուրա գետերը Խոշոր գետերի մեծ մասը իրենց մակերեսային ջրերի հետ միասին նավարկելի են։ Իսպանիայի հյուսիսային գետերը, որոնք ենթակա չեն սեզոնային տատանումների, օգտագործվում են էներգետիկ նպատակներով, մնացածը հիմնականում ոռոգման համար։ Մի շարք գետերում կառուցված են արհեստական ջրամբարներ[1]։