Իսպանական Ամերիկա
From Wikipedia, the free encyclopedia
Իսպանական Ամերիկա (իսպ․՝ Hispanoamérica կամ América Hispana) (հայտնի է նաև որպես իսպանախոս Ամերիկա ( իսպ.՝ América española)), Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի իսպանախոս երկրներից բաղկացած Ամերիկայի տարածաշրջան[1]։ Այս բոլոր երկրներում իսպաներենը պետական լեզուն է, որը երբեմն կիսում է պաշտոնական կարգավիճակը մեկ կամ մի քանի բնիկ լեզուների (օրինակ՝ գուարանի, կեչուա, այմարա կամ մայա) կամ անգլերենի հետ (Պուերտո Ռիկոյում)[2], իսկ հռոմեական կաթոլիկությունը գերակշռող կրոնն է[3]։
Իսպանական Ամերիկան երբեմն խմբավորվում է Բրազիլիայի հետ «Պիրենեյան Ամերիկա» տերմինի ներքո, ինչը վերաբերում է Ամերիկայի այն երկրները, որոնք Պիրենեյան թերակղզում ունեն մշակութային արմատներ[4]։ Իսպանական Ամերիկան հակադրվում է նաև Լատինական Ամերիկային, որը ներառում է ոչ միայն իսպանական Ամերիկան, այլ նաև Բրազիլիան (նախկին պորտուգալիական Ամերիկա), ինչպես նաև Արևմտյան կիսագնդի նախկին ֆրանսիական գաղութները[5]։