Իսլամի ազգ
From Wikipedia, the free encyclopedia
Իսլամի ազգ (անգլ.՝ Nation of Islam), աֆրոամերիկացիների քաղաքական և կրոնական շարժում, որը հիմնադրվել է 1930 թվականին Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում Ուոլաս Ֆարդ Մուհամմադի կողմից։ «Իսլամի ազգի» դավանանքը շատ է տարբերվում ավանդական իսլամից, չնայած հիմնված է դրա արժեքների վրա։ Կազմակերպության հիմնական նպատակն է բարելավել աֆրոամերիկացիների հոգևոր, սոցիալական և տնտեսական վիճակը Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում։ Ամերիկյան մամուլը մեղադրվում է սևամորթների ռասիզմի[1], իսկ որոշ կազմակերպությունների, այդ թվում՝ հրեական, ծայրահեղականության և ցուցադրական հակասեմականության մեջ[2][3][4][5]։
Իսլամի ազգ | |
---|---|
Տեսակ | sect?, քաղաքական կազմակերպություն և կրոնական նոր շարժում |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված | հուլիսի 4, 1930 |
Գլխադասային գրասենյակ | Mosque Maryam, Իլինոյս, ԱՄՆ |
Գլխավոր քարտուղար | Wallace Fard Muhammad? և Louis Farrakhan? |
Տպագրական մարմին | Muhammad Speaks? և Bilalian News? |
Հիմնադիր | Wallace Fard Muhammad? |
Կայք | noi.org(անգլ.) |
1934 թվականի հունիսին Ֆարդ Մուհամմադի անհետացումից հետո «Իսլամի ազգը» ղեկավարեց Էլայջա Մուհամմադը, որը ստեղծեց նոր պաշտամունքի վայրեր, ինչպիսիք են Մուհամմադի Իսլամական համալսարանը, մի շարք ձեռնարկություններ, տնտեսություններ և անշարժ գույք Միացյալ Նահանգներում և արտերկրում[6], ինչպես նաև դարձավ կազմակերպության ամենահայտնի առաջնորդը։ Այնուամենայնիվ, Եղիայի որդին՝ Վարիտ Դին Մուհամմադը, և հայտնի գաղափարախոսը և սևամորթների իրավունքների համար պայքարող Մալքոլմ Իքսը հրաժարվեցին «իսլամի ազգի» գաղափարախոսությունից՝ հօգուտ սուննի իսլամի, քանի որ իսլամի հիմնական արժեքները ցանկացած ձևով հակասում են ազգայնական գաղափարախոսությանը։ Այսօր կազմակերպության ղեկավարը Լուիս Ֆարախանն է, իսկ գլխավոր շտաբը գտնվում է այսպես կոչված «իսլամի ազգի» տաճարում՝ Մարիամի անվան մզկիթում, որը գտնվում է Չիկագո քաղաքում։
Կազմակերպությունը հրատարակում է նաև The Final Call թերթը։ Իսլամի ազգը պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակում իր անդամների թվի մասին, սակայն New Yorks Times-ի գնահատմամբ՝ նրանց թիվը տատանվում է 20,000-ից 50,000-ի սահմաններում, չնայած տարածված է, որ նրանց թիվտ ավելի շատ է[7]։ «Իսլամի ազգի» անդամների բացարձակ մեծամասնությունը գտնվում է ԱՄՆ-ում, կան նաև փոքր հասարակություններ Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ճամայկայում և Տրինիդադ և Տոբագոյում։