Իշտվան Բիբո
From Wikipedia, the free encyclopedia
Իշտվան Բիբո (հունգ.՝ Bibó István (օգոստոսի 7, 1911(1911-08-07)[1][2][3][…], Սեգեդ, Հունգարիա[4] - մայիսի 10, 1979(1979-05-10)[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[4]), հունգար քաղաքական գործիչ ու իրավապաշտպան, իրավաբան, քաղաքագետ, քաղաքական տեսաբան, փիլիսոփա, պետական նախարար (նոյեմբեր 1956) Իմրե Նաձի կառավարությունում։ Հունգարական կառավարությանը սանձելու նպատակով խորհրդային զորքերի Բուդապեշտ ներխուժման ժամանակ նա վերջին նախարարն է եղել, որ լքել է Հունգարիայի խորհրդարանի շենքը։ Տարհանվելու փոխարեն նա մնացել է շենքում (նոյեմբերի 4-6) և որպես օրինական կառավարության ներկայացուցիչ գրել է հայտնի «Հանուն ազատության և ճշմարտության» հռչակագիրը և «Հունգարական հարցի կարգավորման փոխզիջումային առաջարկը» գրելուց հետո միայն դուրս է եկել խորհրդարանի շենքից[5]։
Իշտվան Բիբո հունգ.՝ Bibó István | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1911(1911-08-07)[1][2][3][…] |
Ծննդավայր | Սեգեդ, Հունգարիա[4] |
Մահացել է | մայիսի 10, 1979(1979-05-10)[1][2][3][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[4] |
Գերեզման | Օբուդսկոյի գերեզման |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կրթություն | Piarist grammar school Dugonics András? (1929), Սեգեդի համալսարան (1934) և Ֆրանց Յոզեֆի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, քաղաքագետ, պատմաբան, համալսարանի դասախոս, գրող և փաստաբան |
Ամուսին | Boriska Ravasz? |
Ծնողներ | հայր՝ István Bibó? |
Զբաղեցրած պաշտոններ | նախարար |
Կուսակցություն | Ազգային գյուղացիական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | István Bibó? |
István Bibó Վիքիպահեստում |
Իշտվան Բիբոն ձերբակալվել է 1957 թվական մայիսի 23-ին և դատապարտվել է ցմահ ազատազրկման, 1958 թվականի օգոստոսի 2-ին, սակայն ազատ է արձակվել 1963 թվականի համաներմամբ։