Իյորգեն Յուվե (նորվ.՝ Jørgen Juve, նոյեմբերի 22, 1906(1906-11-22)[1][2], Պորսգրուն, Տելեմարկ, Նորվեգիա[1] - ապրիլի 12, 1983(1983-04-12)[1], Օսլո, Նորվեգիա[1]), նորվեգացի ֆուտբոլիստ, լրագրող և գրող։ Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն ողջ պատմության մեջ, անցկացրած 45 խաղերում դարձել է 33 գոլի հեղինակ։ 1936 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (մրցաշարում հանդիսացել է հավաքականի թմավագը)։ Հանդես է եկել երեք տարբեր դիրքերում․ հարձակվող, կիսապաշտպան և պաշտպան։ Լրագրողի պաշտոնում աշխատել է «Dagbladet» և «Tidens Tegn» թերթերում, գրել է մի քանի գիրք սպորտային թեմատիկայով։
Արագ փաստեր Իյորգեն Յուվե, Անձնական տվյալներ ...
Փակել