Իմ պայքարը
From Wikipedia, the free encyclopedia
Իմ պայքարը (Գերմաներեն [maɪ̯n kampf]) Գերմանիայի Նացիստական կուսակցության առաջնորդի՝ Ադոլֆ Հիտլերի ինքնակենսագրական գիրքն է, որը հրատարակվել է 1925 թվականին։ Աշխատության մեջ նկարագրվում է Հիտլերի Անտիսեմիտիզմի հետևորդ դառնալու պատճառները, քաղաքական գաղափարախոսությունը և Գերմանիայի ապագայի նրա տեսլականը։ Գրքի առաջին մասը հրատարակվել է 1925, իսկ երկրորդը՝ 1926 թվականին։ Իմ Պայքարը խմբագրվել է Հիտլերի օգնականի՝ Ռուդոլֆ Հեսսի կողմից։
Իմ պայքարը գերմ.՝ Mein Kampf | |
---|---|
Հեղինակ | Ադոլֆ Հիտլեր[1] |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ինքնակենսագրություն, քաղաքական փիլիսոփայություն և Պամֆլետ |
Թեմա | նացիոնալ-սոցիալիզմը Գերմանիայում, Ադոլֆ Հիտլեր և հակասեմականության |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Ստեղծման տարեթիվ | 1924 |
Նկարագրում է | Գերմանիա |
Հաջորդ | Երկրորդ գիրք |
Երկիր | Վայմարյան Հանրապետություն |
Հրատարակման վայր | Մյունխեն |
Հրատարակիչ | Franz-Eher-Verlag |
Հրատարակման տարեթիվ | հուլիսի 18, 1925[1] |
Թվային տարբերակ | gutenberg.net.au/ebooks02/0200601.txt(անգլ.) |
Mein Kampf Վիքիպահեստում |
Հիտլերը գիրքը սկսել է գրել 1923 թվականի Մյունխենյան գարեջրատան խռովության ձախողված փորձից հետո՝ բանտում, իրեն քաղբանտարկյալ համարելով։ Չնայած բազմաթիվ տեսակցություններին՝ նա ի վերջո իր ամբողջ ժամանակը նվիրել է գրելուն։ Գրելու ընթացքում նա հասկացել է, որ գիրքը երկու մասից պետք է կազմված լինի։ Առաջին գրքի տպագրումը նախատեսել է 1925-ին։ Սկզբնական զեղչերից և 1933 թվականին Հիտլեր իշխանության գալուց հետո այն դարձել է բեսթսելլեր։ Բավականին լավ է վաճառվել նաև Իտալիայում։
Լանդսբուրգի քաղաքապետը նշել է, որ Հիտլերը հույս ուներ, որ գիրքը լայն տարածում կունենա՝ ապահովելով կայուն ֆինանսական իրավիճակ, որի շնորհիվ Հիտլերը նաև կկարողանա վճարել դատավարության ժամանակ առաջացած ծախսերը։
Հիտլերի մահից հետո Իմ Պայքարը գրքի հեղինակային իրավունքը փոխանցվել է Բավարիայի կառավարությանը, որը կասեցրել է գրքի տպագրումը և տարածումը ամբողջ Գերմանիայում։ Բավարիայի կառավարության հեղինակայնին իրավունքի ժամկետի լրացումից հետո՝ 2016 թվականին, գիրքը 1945 թվականից հետո առաջին անգամ վերահրատարակվել է, ինչը հանգեցրել է բազմաթիվ քաղաքական վեճերի և դժգոհության ալիք բարձրացրել հատկապես հրեաների մոտ։