Իմամի մզկիթ
մզկիթ / From Wikipedia, the free encyclopedia
Իմամի մզկիթ (պարս.՝ مسجد شاه), հոգևոր կառույց Իրանի Սպահան քաղաքում։ Տեղակայված է համանուն հրապարակի հարավային մասում։ Հայտնի է նաև «Շահի մզկիթ» անվանումով[7]։ Կառուցվել է Սեֆյանների իշխանության օրոք, Շահ Աբբասի պատվերով։
Արագ փաստեր Իմամի մզկիթ, Տեսակ ...
Իմամի մզկիթ | |
---|---|
Տեսակ | մզկիթ, մշակութային արժեք և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | Իրան[1][2] |
Վարչատարածք | Սպահան[1] |
Տեղագրություն | Սպահան[1][3] |
Բացվեց | 1630[3][4][5] |
Անվանված է | Ռուհոլլա Խոմեինի[3] և Աբբաս I[3] |
Ճարտարապետություն | |
Ճարտարապետ | Bahāʾ al-dīn al-ʿĀmilī?[3] |
Ոճ | սեֆյան ճարտարապետություն[3] |
Բարձրություն | 54 մետր[6] |
Փակել
Համարվում է իրանական ճարտարապետության իսլամական ժամանակաշրջանի գլուխգործոցներից մեկը։ Մզկիթը և Իմամի հրապարակն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[8]։ Շահի մզկիթի կառուցումը սկսվել է 1611 թվականին և ավարտվել 1641 թվականին։
Մզկիթը պատկերված է իրանական 20000-անոց ռիալի (թղթադրամ) ետին կողմում[9]։