Իզի Ի
From Wikipedia, the free encyclopedia
Էրիկ Լին Ռայթ[2][3] (անգլ.՝ Eric Lynn Wright, սեպտեմբերի 7, 1964(1964-09-07)[4], Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մարտի 26, 1995(1995-03-26)[5][6], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), առավել հայտնի Իզի-Ի (Eazy-E) բեմական անվամբ, ամերիկացի ռեփեր։ Հայտնի ինչպես սոլո կարիերայի համար, այնպես էլ որպես «N.W.A.» հիփ հոփ համույթի անդամ։
Իզի Ի | |
---|---|
Իզի Ի-ն 1993 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Eazy-E |
Ի ծնե անուն | Էրիկ Լին Ռայթ Eric Lynn Wright |
Նաև հայտնի է որպես | Eazy-E |
Ծնվել է | 1964 սեպտեմբերի 7[1] Քոմփթոն, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | մարտի 26, 1995(1995-03-26) (տարիքը 30) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Rose Hills Memorial Park |
Ժանրեր | Գենգստա ռեփ, ուեսթ քոսթ հիփ հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1986–1995 |
Լեյբլ | |
Կրթություն | Truro Learning Academy?, Քոմփթոնի ավագ դպրոց, Manuel Dominguez High School? և Ուիլյամ Հովարդ Թաֆթի անվան ավագ դպրոց |
Անդամակցություն | N.W.A և Crips? |
Կապված |
|
Eazy-E Վիքիպահեստում |
Ծնվել է Քոմփթոն քաղաքում (Կալիֆորնիա նահանգ)։ Տասներորդ դասարանում դպրոցը լքելուց հետո, Ռայթն սկսում է ապրուստ վաստակել թմրանյութեր վաճառելով, որից հետո հիմնում է «Ruthless Records» ձայնագրման ստուդիան և սկսում ռեփով զբաղվել։ 1986 թվականին Արաբիան Փրինսի, Դոկտր Դրեի և Այս Քյուբի հետ հիմնում է «N.W.A.» խումբը։ Դի Ջեյ Յելայի և Էմ Սի Ռենի՝ թիմին միանալուց հետո, խումբը թողարկում է դեբյուտային «Straight Outta Compton» ալբոմը, որը մեծ աղմուկ է բարձրացնում հասարակության շրջանում։ Եվս երկու ալբոմ թողարկելուց հետո, խումբը լուծարվում է այն բանից հետո, երբ Իզին չեղյալ է հայտարարում Դոկտր Դրեի պայմանագիրը։
Համարվում է գենգստա ռեփի կնքահայրը։