Ժուան Լորենսու
From Wikipedia, the free encyclopedia
Ժուան Մանուել Գոնցալվես Լորենսու (մարտի 5, 1954(1954-03-05)[1][2], Լոբիտու, Benguela Province, Անգոլա), անգոլացի քաղաքական գործիչ, 2017 թվականի սեպտեմբերի 26-ից հանդիսանում է Անգոլայի 3-րդ նախագահը[5]։ Նախկինում՝ 2014-2017 թվականներին, զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ 2018 թվականի սեպտեմբերին դարձել է իշխող կուսակցության՝ Անգոլայի ազատագրման ժողովրդական շարժման նախագահը։ Նա 1998-2003 թվականներին կուսակցության գլխավոր քարտուղարն էր։
Ժուան Լորենսու | |
Կուսակցություն՝ | Անգոլայի ազատագրության ժողովրդական շարժում |
---|---|
Կրթություն՝ | Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 5, 1954(1954-03-05)[1][2] (70 տարեկան) |
Ծննդավայր | Լոբիտու, Benguela Province, Անգոլա |
Քաղաքացիություն | Անգոլա |
Ամուսին | Ana Dias Lourenço? |
Պարգևներ | |
Որոշվեց, որ Ժուան Լորենսուն 2016 թվականի դեկտեմբերին կզբաղեցնի կուսակցության թիվ մեկ պաշտոնը 2017 թվականի օգոստոսի օրենսդրական ընտրություններում։ Ըստ 2010 թվականի սահմանադրության՝ «Հանրապետության նախագահ և գործադիրի ղեկավար է ընտրվում այն անձը, որը գլխավորում է այն քաղաքական կուսակցության կամ քաղաքական կուսակցությունների կոալիցիայի ազգային ցուցակը, որը ստացել է ընդհանուր ընտրություններում ամենաշատ ձայները...» (հոդված 109)[6][7]։ Քանի որ Անգոլայի ազատագրման ժողովրդական շարժումը ստացավ 150 մանդատների մեծամասնությունը, Լորենսուն ինքնաբերաբար դարձավ Անգոլայի նախագահ՝ հաջորդելով Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշին, ով իշխանության ղեկին էր 38 տարի շարունակ։ Լորենսուի պաշտոնական երդմնակալության արարwղությունը կայացավ 2017 թվականի սեպտեմբերի 26-ին[8]։