Ժողովրդական տրիբուն
From Wikipedia, the free encyclopedia
Ժողովրդական տրիբուն (լատին․՝ tribunus plebis, plebei или plebi), հռոմեական կարևորագույն պաշտոններից էր։
Ըստ ավանդույթի՝ տրիբունաս պլեբիսի`ժողովրդական տրիբունների պաշտոնը ձևավորվել է պատրիկների և պլեբեյների պայքարի ընթացքում, մասնավորապես՝ պլեբեյների առաջին սեցեսսիայից հետո, երբ մ․թ․ա․ 494 թ․ պլեբեյները զանգվածաբար հեռացան Հռոմից դեպի Սրբազան բլրի տարածք․ պլեբսին հնարավորություն տրվեց ընտրելու իր մագիստրատներին (պաշտոնյաներին), որոնք օժտվեցին անձեռնմխելիությամբ և ստացան իշխանություններից պլեբեյների իրավունքները պաշտպանելու իրավունք։ Տրիբունների անձի անձեռնմխելիությունը և իրավունքները միանգամից չէ, որ ճանաչվեցին։ Պլեբսին հաջողվեց հասնել այդ իրավունքների ճանաչմանը միայն հեղափոխական միջոցների շնորհիվ։