Ժոզեֆինա Ալվարիս դե Ազևեդու
From Wikipedia, the free encyclopedia
Ժոզեֆինա Ալվարիս դե Ազևեդու (պորտ.՝ Josefina Álvares de Azevedo[Նշում 1], մայիսի 5, 1851(1851-05-05)[1], Պարաիբա, Բրազիլիա[2] - սեպտեմբերի 1, 1913(1913-09-01)[3], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[2]), բրազիլացի լրագրող, գրող և վաղ շրջանի ֆեմինիստուհի։ Գրել է թերթեր, թատերական պիեսներ, բանաստեղծություններ և եղել է բրազիլացի կանանց ընտրական իրավունքի պաշտպանը[4][5][6]։
Ժոզեֆինա Ալվարիս դե Ազևեդու պորտ.՝ Josefina Álvares de Azevedo | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1851(1851-05-05)[1] |
Ծննդավայր | Պարաիբա, Բրազիլիա[2] |
Վախճանվել է | սեպտեմբերի 1, 1913(1913-09-01)[3] (62 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[2] |
Մասնագիտություն | լրագրող և սուֆրաժիստ |
Քաղաքացիություն | Բրազիլիայի կայսրություն և First Brazilian Republic |
Ըստ Ավգուստո Բլեյքի Dicionário Bibliográfico Brasileiro-ի՝ Ժոզեֆինան ծնվել է Իտաբորաիում։ Նա գրող Ալվարիս դե Ազևեդուի խորթ քույրն է։ Սակայն նա ասել է, որ Ժոզեֆինան իր զարմիկն է և ծնվել է Ռեսիֆիում, որտեղ ապրել է մինչև քսանվեց տարեկանը։ 1877 թվականին նա տեղափոխվել է Սան Պաուլո, որտեղ 1888 թվականին հիմնել է A Família թերթը։ Հաջորդ տարի տեղափոխվել է Ռիո դե Ժանեյրո և շարունակել հրատարակվել մինչև 1897 թվականը, երբ ստիպված է եղել ընդհատել այն՝ վերսկսելով թերթի հրատարակումը 1898 թվականին[5]։
Ժոզեֆինան պաշտպանել է կանանց կրթության իրավունքը՝ որպես նրանց ազատագրման կարևոր գործոն։ Նա ձգտել է ընդլայնել իր թերթի տպաքանակը ողջ երկրում՝ ճանապարհորդելով Բրազիլիայի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններով։ Նա առաջ է քաշել կանանց ընտրական իրավունքը 1890 թվականին հրատարակված O Direito ao Voto («Ընտրելու իրավունք») հոդվածում, Բրազիլիայի Հանրապետության հռչակումից մեկ տարի անց։ Նույն թվականին նա գրել է O Voto Feminino կատակերգությունը («Կանանց քվեարկություն»), որը բեմադրվել է Teatro Recreio Dramático-ում։ 1890 թվականին նա հավաքել է թերթում տպագրված մի շարք ստեղծագործություններ, այդ թվում բանաստեղծությունները և դրանք խմբագրել Retalhos ժողովածուում[7]։