Ժերար Շալյան
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Ժերար Շալյան (փետրվարի 15, 1934(1934-02-15)[2], Էտերբեկ, Բրյուսել, Բելգիա), հրապարակախոս (Ֆրանսիա)։ Գրել է (Իվ Տերոնի հետ) «Հայերի ցեղասպանությունը» (1980, ֆրանս.) գիրքը։ Հրատարակության է պատրաստել (Կլեր Մուրադյանի և Ալիս Ասլանյան-Սամուելյանի աշխատակցությամբ) ժողովուրդների մշտական ատյանի 1984 թ. ապրիլի 13-16-ին Փարիզում անցկացրած հայերի ցեղասպանությանը նվիրված հատուկ նստաշրջանի նյութերը, որոնք հրատարակվել են նույն տարում «Լռության հանցագործությունը։ Հայերի ցեղասպանությունը» վերտառությամբ։ Գրքում, որի նախաբանը գրել է պրոֆեսոր Պիեո Վիդալ-Նակեն, վերջաբանը Շալյանը, զետեղված են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Գերմանիայի մասնագետ-պատմաբանների ելույթները նստաշրջանում, ինչպես նաև զանգվածային կոտորածների ականատեսների վկայությունները։ Ներկայացված բոլոր նյութերի ուսումնասիրման հիման վրա մշտական ատյանը որոշել է, որ «հայ բնակչության ոչնչացումը տեղահանության և կոտորածների միջոցով հանդիսանում է ցեղասպանության անվիճելի հանցագործություն 1948 թ. դեկտեմբերի 9-ի Կոնվենցիայի իմաստով», և որ «երիտթուրքերի կառավարությունը հանցավոր է այդ ցեղասպանության մեջ»։
Ժերար Շալյան ֆր.՝ Gérard Chaliand[1] | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1934(1934-02-15)[2] (90 տարեկան) |
Ծննդավայր | Էտերբեկ, Բրյուսել, Բելգիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ և Փարիզի Դեկարտի համալսարան[3] |
Գիտական աստիճան | դոկտոր[3] (1975) |
Երկեր | Q123915916? |
Մասնագիտություն | քաղաքագետ, արևելագետ, պրոֆեսոր, geostrategist, բանաստեղծ և գրող |
Աշխատավայր | Վարչական ազգային դպրոց[1], École supérieure de guerre?[1] և Long Cours? |
Պարգևներ և մրցանակներ |