Ժան Ժակ Դեսսալին
From Wikipedia, the free encyclopedia
Ժան Ժակ Դեսսալին (ֆր.՝ Jean-Jacques Dessalines, հայիթ․ կրեոլ․՝ Jan-Jak Desalin սեպտեմբերի 20, 1758(1758-09-20)[1], Պլեյն դու Նորդ, Acul-du-Nord Arrondissement, Նորդ, Հայիթի - հոկտեմբերի 17, 1806(1806-10-17)[1][2], Պորտ-օ-Պրենս, Հայիթի), Հայիթիի հեղափոխության առաջնորդ, հետագայում՝ անկախ Հայիթիի ղեկավար։
Ժան Ժակ Դեսսալին ֆր.՝ Jeun-Jacques Dessalines և հայիթ․ կրեոլ․՝ Janjak I | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1758(1758-09-20)[1] |
Ծննդավայր | Պլեյն դու Նորդ, Acul-du-Nord Arrondissement, Նորդ, Հայիթի |
Մահացել է | հոկտեմբերի 17, 1806(1806-10-17)[1][2] (48 տարեկան) |
Մահվան վայր | Պորտ-օ-Պրենս, Հայիթի |
Քաղաքացիություն | Հայիթի |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Marie-Claire Heureuse Félicité? |
Զբաղեցրած պաշտոններ | Հայիթիի կայսր |
Երեխաներ | Ժակ Դեսսալին |
Jean-Jacques Dessalines Վիքիպահեստում |
Մինչև 1790 թվականը հանդիսանալով ոմն ստրկատեր Դեսսալինի (ում պատկանում էր Ժան Ժակ Դեսսալինի մայրը) ճորտը, վերցրել է տիրոջ ազգանունը։ 1791 թվականին մասնակցել է պլանտատորների դեմ սևամորթ ստրուկների ու մուլատների ապստամբությանը և շարունակել պայքարը մինչև ֆրանսիական զորքը կղզուց դուրս քշելը և Հայիթիի անկախության հռչակումը (հունվար, 1804)։
1804 թվականի վերջին իրեն հռչակել Է Հայիթիի կայսր (Հակոբ I անվամբ), հողը բաժանել է սևամորթներին և մուլատներին։
Իրականացրել է տեղի սպիտակամորթ բնակչության զանգվածային կոտորած։
Սպանվել է դավադրությամբ։