Ժան Անրի Ֆաբր
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Ժան Անրի Ֆաբր (ֆր.՝ Jean Henri Fabre, դեկտեմբերի 21, 1823(1823-12-21)[1][2], Սեն Լեոն, Ավերոն, Բուրբոնների վերականգնում[3][2][4] - հոկտեմբերի 11, 1915(1915-10-11)[5][6][7][…], Սերնյան դյու Կոնտա, Վոքլյուզ[3][8][9]), ֆրանսիացի գիտնական-միջատաբան, գրող, Պատվավոր Լեգեոնի շքանշանակիր։
Արագ փաստեր Ժան Անրի ՖաբրJean Henri Fabre, Ծնվել է ...
Ժան Անրի Ֆաբր Jean Henri Fabre | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1823(1823-12-21)[1][2] Սեն Լեոն, Ավերոն, Բուրբոնների վերականգնում[3][2][4] |
Մահացել է | հոկտեմբերի 11, 1915(1915-10-11)[5][6][7][…] (91 տարեկան) Սերնյան դյու Կոնտա, Վոքլյուզ[3][8][9] |
Գերեզման | Սերնյան դյու Կոնտա[10][9] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | միջատաբան, գրող, համալսարանի դասախոս, բանաստեղծ, բուսաբան, բնագետ, դպրոցի դասատու, secondary school professor, secondary school professor և ֆոնդապահ |
Գործունեության ոլորտ | միջատաբանություն[11][4], բնագիտություն[11], Ստեղծագործական և մասնագիտական գրություն[11], պոեզիա[11] և բնական գիտություն[11] |
Պաշտոն(ներ) | 'majoral' of the Félibrige? |
Անդամակցություն | ֆելիբրներ և Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[5][11][12] և օքսիտաներեն[13][4] |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Պոլ-Անրի Ֆաբր |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Fabre |
Կայք | e-fabre.com(ֆր.) |
Jean-Henri Fabre Վիքիպահեստում |
Փակել
Հիմնականում զբաղվել է միջատների, ինչպես նաև սարդերի ու կարիճների կենսակերպի, բնազդների ուսումնասիրությամբ։ Հատուկ ուշադրության է արժանի նրա «Միջատաբանական հուշեր» (1879 - 1907 թթ. տասհատորյակը, որտեղ ամփոփված են նրա երկարամյա դիտողությունների արդյունքները միջատների և այլ հոդվածոտանիների վերաբերյալ։
Լինելով էվոլյուցիոն տեսության հակառակորդ՝ Ֆաբրը գտնում էր, որ կենսաբանական տեսակներն իրենց բնազդներով ու սովորություններով անփոփոխ են ստեղծման պահից ի վեր։