Ժան Անույ
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Ժան Անույ (ֆր.՝ Jean Anouilh, հունիսի 23, 1910(1910-06-23)[1][2][3][…], Բորդո[4][5] - հոկտեմբերի 3, 1987(1987-10-03)[1][2][3][…], Լոզան, Շվեյցարիա[5]), ֆրանսիացի թատերագիր, սցենարիստ, 20-րդ դարի ֆրանսիական գրականության ականավոր գործիչ[11], որի գրական կարիերան ձգվել է հինգ տասնամյակ։ Չնայած նրա պիեսների ժանրերը բազմազան են (տեղավորվում են ողբերգությունից մինչև աբսուրդային ֆարսի միջակայքում), սակայն նրա ամենաճանաչված երկը Սոփոկլեսի «Անտիգոնե» ողբերգության վերամշակումն է, որը գրվել ու Փարիզում բեմադրվել է 1943 թվականին և ընկալվել է որպես բռնությանը չենթարկվելու, մարշալ Պետենի գլխավորած կոլաբորացիոնիստական կառավարությանն ընդդիմանալու կոչ։
Ժան Անույ ֆր.՝ Jean Anouilh | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Jean Marie Lucien Pierre Anouilh |
Ծնվել է | հունիսի 23, 1910(1910-06-23)[1][2][3][…] |
Ծննդավայր | Բորդո[4][5] |
Վախճանվել է | հոկտեմբերի 3, 1987(1987-10-03)[1][2][3][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Լոզան, Շվեյցարիա[5] |
Գերեզման | Pully cemetery[6] |
Մասնագիտություն | դրամատուրգ, սցենարիստ, գրող և ռեժիսոր |
Լեզու | ֆրանսերեն |
Ազգություն | Բասկեր |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[7][8] |
Կրթություն | Շապտալ |
Անդամակցություն | Association des amis de Robert Brasillach? |
Պարգևներ | |
Ամուսին | Մոնել Վալենտին[10] և Nicole Anouilh? |
Համատեղ ապրող | Մոնել Վալենտին և Nicole Anouilh? |
Զավակներ | Colombe Anouilh?, Caroline Anouilh? և Catherine Anouilh? |
Jean Anouilh Վիքիպահեստում |
Անույը հետպատերազմական ժամանակների ֆրանսիացի ամենաբեղմնավոր գրողներից մեկն է։ Նրա երկերի մեծ մասում արծարծվում է բարոյական կոմպրոմիսների աշխարհում սեփական դիրքորոշումը պահպանելու և առաջ տանելու գաղափարը։ Անույի պիեսները նվազ փորձարարական են, քան իր ժամանակակից թատերագիրներից շատերինը, ունեն հստակ դիպաշար (սյուժե), փայլուն երկխոսություններ[12]։ Նրա թատերգություններից «Արտույտը» թարգմանվել է հայերեն։
Ժան Անույը հեղինակել է նաև կինոսցենարներ, որոնց հիման վրա նկարահանված ֆիլմերից հիշարժան են հատկապես «Մսյե Վինսենտը» (1947), «Մանուկ Մոլիերը» (1959), «Թանկագին Կարոլինան», «Գիշերվա ասպետը» (1964)։