Ժաննա Կալման
From Wikipedia, the free encyclopedia
Ժաննա Լուիզա Կալման (փետրվարի 21, 1875(1875-02-21), Առլ, Ֆրանսիա[1] - օգոստոսի 4, 1997(1997-08-04)[2][1][3], Առլ, Ֆրանսիա[1], ֆր.՝ Jeanne Louise Calment [ʒan lwiz kalmɑ̃]), ֆրանսիացի երկարակյաց կին, եղել է աշխարհի ամենատարեց կինը ապրողների միջև, որի ծննդյան և մահվան թվականները փաստացի հայտնի են, համարվում է միակ մարդը, որի տարիքն անց է 120 տարեկանից։ «Երկրի վրա ամենատարեց ապրող մարդու» տիտղոսը նա կրել է ավելի քան 9,5 տարի։ Ժաննան իր ամբողջ կյանքն անցկացրել է Առլում և նրա մերձակայքում։ 110 տարեկանում նա տեղափոխվել է ծերանոց, որտեղ էլ կնքել է իր մահկանացուն։ Ընդհանուր առմամբ նա ապրել է 122 տարի և 164 օր։ Կալմանի ապրելու կենսակերպը, գենետիկան և բժշկական որոշ բնութագրեր շատ մասնագետների հետազոտությունների առարկա են դարձել։
Արագ փաստեր Ժաննա Կալման ֆր.՝ Jeanne Calment, Ծնվել է ...
Ժաննա Կալման ֆր.՝ Jeanne Calment[1] | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1875(1875-02-21) |
Ծննդավայր | Առլ, Ֆրանսիա[1] |
Մահացել է | օգոստոսի 4, 1997(1997-08-04)[2][1][3] (122 տարեկան) |
Մահվան վայր | Առլ, Ֆրանսիա[1] |
Գերեզման | Trinquetaille Cemetery[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | տնային տնտեսուհի |
Ամուսին | Fernand Calment? |
Ծնողներ | հայր՝ Nicolas Calment?, մայր՝ Marguerite Gilles? |
Զբաղեցրած պաշտոններ | list of European supercentenarians? |
Երեխաներ | Yvonne Calment? |
Jeanne Calment Վիքիպահեստում |
Փակել