Ժանդարմերիա
From Wikipedia, the free encyclopedia
Ժանդարմերիա (ֆր.՝ gens d’armes, զենքի մարդիկ), կամ ներքին զորքեր, ոստիկանություն, երկրի ներսում և բանակում անվտանգության գործառույթներ իրականացնող (դաշտային ժանդարմերիա կամ ռազմական ոստիկանություն) ռազմական կազմակերպություն։ Որպես կանոն, կազմակերպչական կերպով մտնում են ներքին գործերի նախարարության կազմի մեջ, իսկ որոշ պետություններում զինված ուժերի մաս են կազմում[1][2]։
Ժանդարմերիայի ռազմական կազմակերպությունը կայանում է բանակում առկա կազմավորումների կառուցվածքում։ Այսպիսի կազմավորումների հիմնական խնդիրներն են՝ ոստիկանությանը աջակցելը պետության իրավակարգի և ներքին անվտանգության ապահովման գործում, իրականացնել կառավարության անդամների, պետական օբյեկտների հատուկ բեռների պահպանությունը, ինչպես նաև կոնվենցիոն գործառույթներ։ Ժանդարմերիայի մասերը տարբեր ժամանակներում գոյություն են ունեցել մի շարք երկրներում, այժմ նույնպես գոյություն ունեն։ Որոշ պետություններում ժանդարմերիան նույնպես կատարում է ռազմական ոստիկանության գործառույթները։ Նման զորամասերի և ստորաբաժանումների զինծառայողները կոչվում են ժանդարմներ[2][3]։