Ժամանակի դանդաղում
From Wikipedia, the free encyclopedia
Ժամանակի դանդաղում, հարաբերականության տեսությունում իրադարձությունների ժամանակների տարբերությունը, որը չափում են միմյանց հանդեպ շարժման մեջ գտնվող դիտորդները։
Մի դիտորդի նկատմամբ դադարի վիճակում գտնվող ճշգրիտ ժամացույցը երկրորդ դիտորդի նույնչափ ճշգրիտ ժամացույցի հետ համեմատած կարող է ընթանալ այլ արագությամբ։ Այս էֆեկտը չի առաջանում ժամացույցներով պայմանավորված տեխնիկական պատճառներից կամ այն փաստից, որ ազդանշանի տարածվելու համար ժամանակ է պահանջվում, այլ հենց տարածաժամանակի բնույթով։