Ժամանակակից պար
From Wikipedia, the free encyclopedia
Ժամանակակից պարը ( անգլերեն՝ contemporary dance) տարածված թատերական-պարային ուղղություն է, որը զարգացել է 20-րդ դարի կեսերին և այնուհետև դարձել է գերիշխող ժանր պրոֆեսիոնալ պարողների համար։ Այն հատկապես տարածված է ԱՄՆ-ում և Եվրոպայում։
Թեև այս ժանրը իր մեջ հիմնականում ներառում է բալետը, մոդեռն և ջազային ոճերը, այն ժամանակի ընթացքում ձեռք է բերել տարրեր շատ այլ թատերական-պարային ուղղություններից, բայց իր ճանաչվածության և տարբեր պարերի շարժումների համընկմնան պատճառով հաճախ համարվում է, որ ժամանակակից պարը բավականին նման է մոդեռն պարին, բալետին և այլ դասական համերգային պարաոճերին։ Ինչ վերաբերվում է տեխնիկային, ապա ժամանակակից պարերի դեպքում կարևոր են բալետից ուժեղ և հստակ ոտքի աշխատանքը, մոդերն պարերից՝ մեջքի ձգվածությունը, ինչպես նաև կապի հաստատումը, բեմի աշխատանքը, անկումները և վերելքները նաև իմպրովիզացիան։ Պարի ընթացում կարող են օգտագործվել անկանխատեսելի ռիթմի, արագության և ուղղության փոփոխություններ։ Այս պարատեսակը երբեմն կարող է ներառել ոչ արևմտյան պարային մշակույթներից տարրեր, օրինակ աֆրիկյան պարերից՝ ծնկի ծալուկ, կամ ճապոնական պարերից՝ Butoh։