Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն
From Wikipedia, the free encyclopedia
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ), թոքերի օբստրուկտիվ ախտաբանության տեսակ, որը բնորոշվում է երկարատև շնչառական խնդիրներով և օդի թույլ հոսքով[2][7]։ Հիմնական ախտանշանները համարվում են շնչահեղձությունը և խորխարտադրությամբ հազը[2]։ ԹՔՕՀ-ը հանդիսանում է պրոգրեսիվող հիվանդություն և բնութագրվում է ժամանակի ընթացքում վիճակի տիպիկ վատացմամբ[8]։ Արդյունքում առօրյա գործունեությունը, ինչպես օրինակ զբոսանքը կամ հագնվելը տրվում են դժվարությամբ[6]։ Տիպիկ ԹՔՕՀ-ը ներառում է քրոնիկ բրոնխիտը և էմֆիզեման[6], որտեղ «քրոնիկ բրոնխիտ»-ը հանդիսանում է երկու տարվա ընթացքում մեկ տարում նվազագույնը երեք ամիս տևող հազ արտադրությամբ[2], իսկ «էմֆիզեմա»-ն հանդիսանում է դիստալ օդատար ուղիների ոչ միանման մեծացում՝ ալվեոլների ացինուսների կազմաքանդմամբ, թոքերի էլաստիկության կորստով և ֆիբրոզ փոփոխությունների բացակայությամբ[9]։
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն | |
---|---|
Թոքերի մակրոսկոպիկ պատկեր, որտեղ երևում է ծխելու համար տիպիկ ցենտրիլոբուլյար էմֆիզեմա։ Թոքի այս կտրվածքի վրա երևում են բազմաթիվ խոռոչներ՝ լցված ծանր սև ածխային նստվածքներով։ | |
Տեսակ | Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, օդատար ուղիների օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա, թոքի էմֆիզեմա և այլն |
Պատճառ | Ծխախոտի օգտագործում, օդի աղտոտվածություն, ժառանգականություն[1] |
Հիվանդության ախտանշաններ | Շնչահեղձություն, հազ խորխարտադրությամբ[2] |
Բուժաքննություն | Շնչաչափություն և arterial blood gas analysis? |
Բժշկական մասնագիտություն | թոքաբանություն |
ՀՄԴ-9 | 490, 492, 494 և 496 |
ՀՄԴ-10 | J44 |
Ախտորոշում | շնչառական թեսթեր, թոքերի ֆունկցիան գնահատող թեսթեր[3] |
Բուժում | Ծխելը դադարեցնել, շնչառական ռեաբիլիտացիա, թոքի փոխպատվաստում[1] |
Բարդություններ | ԹՔՕՀ-ի սրացում |
Կանխարգելում | շրջակա օդի որակի բարելավում |
Հաճախություն | 174.5 միլիոն (2015)[4] |
Մահացություն | 3.2 միլիոն (2015)[5] |
Սկիզբը | 40 տարեկանից բարձր[6] |
Chronic obstructive pulmonary disease Վիքիպահեստում |
ԹՔՕՀ-ն հիմնական պատճառը հանդիսանում է ծխելը, այնպիսի գործոնների հետ ինչպիսիք են՝ օդի աղտոտվածությունը և ժառանգականությունը, որոնք սակայն շատ փոքր դեր ունեն[1]։ Զարգացող երկրներում ամենատարածված պատճառներից են վատ օդափոխվող ջեռուցումը և խոհարարական կրակները[6]։ Այս գրգռիչների տևական ազդեցությունը բերում է բորբոքային պատասխանի ձևավորման, որի հետևանքով առաջանում է փոքր տրամաչափի օդատար ուղիների նեղացում և թոքային հյուսվածքի կազմաքանդում[10]։ Ախտորոշումը հաստատվում է հիմնվելով թոքերի ֆունկցիոնալ թեսթերի արդյունքում գրանցվող օդի հոսքի թուլացման վրա[3]։ Ի տարբերություն ասթմայի՝ օդի հոսքը չի բարելավվում բրոխալայնիչների կիրառումից հետո[6]։
ԹՔՕՀ-ի մի շարք դեպքեր կարելի է կանխարգելել, նվազեցնելով ռիսկի գործոնների ազդեցությունը[11], ներառյալ ծխելու նվազեցումը և շրջակա օդի որակի բարելավումը[6]։ Քանի որ հնարավոր բուժման ընթացքում վիճակի վատացումը շարունակվում է, դեռևս ընդունված բուժման մոտեցում հայտնի չէ[6]։ ԹՔՕՀ-ի բուժումը հաճախ ենթադրում է ծխախոտի կիրառման դադարեցումը, պատվաստումները և բրոնխալայնիչների և ստերոիդների օդացրիչների օգտագործումը[1]։ Որոշ մարդկանց մոտ կարող է դիտվել դրական փոփոխություններ երկարատև թթվածնաթերապիայից կամ թոքի փոխպատվաստումից հետո[10]։ Նրանց մոտ, ովքեր ունենում են հիվանդության հաճախակի սրացումներ, կարող է ի հայտ գալ դեղորայքի կիրառման կամ հոսպիտալացման անհրաժեշտության աճ[1]։
2015 թվականի դրությամբ ԹՔՕՀ-ով հիվանդների թիվը կազմում էր 174.5 մլն (համաշխարհային բնակչության 2.4%-ը)[4]։ Որպես կանոն այն դրսևորվում է 40 տարեկանից բարձր տարիք ունեցողների մոտ[6]։ Հիվանդացությունը կանանց և տղամարդկանց մոտ հիմնականում դրսևորվում է հավասար հաճախությամբ[6]։ 2015 թվականին այս ախտահարման հետևանքով մահացությունը կազմել է 3.2 մլն, մինչդեռ 1990 թվականին՝ 2.4 մլն[5][12]։ Այս մահացությունների ավելի քան 90%-ը բաժին են ընկել զարգացող երկրներին[6]։ Կանխատեսվում է մահացության թվի ավելացման տենդենց՝ պայմանավորված զարգացող երկրներում ծխախոտի կրառման ավելացմամբ և մի շարք երկրներում պոպուլյացիայի միջին տարիքի աճով[13]։ Այդ պատճառով 2010 թվականին էկոնոմիկ ծախսերը գնահատվել են 2.1 տրիլիոն ԱՄՆ դոլար[14]։