Թոքային սիրտ
աջ փորոքի դիլադացիա և անբավարարություն ի պատասխան թոքերում անոթային դիմադրության և զարկերակային ճնշման բարձրացման / From Wikipedia, the free encyclopedia
Թոքային սիրտ, աջ փորոքի դիլատացիա է և անբավարարություն ի պատասխան թոքերում անոթային դիմադրության և զարկերակային ճնշման բարձրացման[2]։
Թոքային սիրտ | |
---|---|
Աջ փորոքի հիպերտրոֆիա | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | Սրտային անբավարարություն[1] |
Բժշկական մասնագիտություն | սրտաբանություն |
ՀՄԴ-9 | 415.0 |
Pulmonary heart disease Վիքիպահեստում |
Քրոնիկական թոքային սիրտը բերում է աջ փորոքի հիպերտրոֆիայի[3], իսկ սուր թոքային հիվանդությունները բերում են դիլատացիայի .[4] Հիպերտրոֆիան հարմարողական պատասխանն է ճնշման երկարատև բարձացմանը։ Առանձին մկանային բջիջները ենթարկվում նե փոփոխության՝ աճում են հաստությամբ, ինչը բերում է սրտի կծկման ուժի մեծացման։ Այս ամենը կատարվում է դիմակայելու համար հարաճող անոթային դիմադրությանը։ Դիլատացիան ձգումն է երկարությամբ, որը տեղի է ունենում ի պատասխան թոքային զարկերակի ճնշման սուր բարձրացման[5]։
Որպեսզի դասակարգվի հիվանդությունը որպես թոքային սիրտ պետք է պատճառը լինի թոքային համակարգում։ Երկու պատճառ կա անոթային փոփոխությունների զարգաման։ Մեկը փոփոխություններն են ի պատասխան հյուսվածքային վնասման, մյուսը քրոնիկական հիպօքսեմիայի հետևանքով առաջացած վազոկոնստրիկցիաներն են։ Եթե չբուժվի թոքային սիրտը կարող է բերել մահվան։ Թոքը և սիրտը սերտ կապված են միմյանց հենց։ Ամեն անգամ երբ ունենք սրտի վնասում, հավանականություն կա թոքի վնասման և հակառակը։