Թոքաբշտեր
From Wikipedia, the free encyclopedia
Թոքաբշտեր (ալվեոլ, լատին․՝ alveolus), օդային պարկ կամ օդային տարածություն, թոքերի միլիոնավոր սնամեջ, գավաթաձև խոռոչներ, որտեղ կատարվում է գազափոխանակություն[2]։ Թոքաբշտի օդի և թոքային մազանոթի արյունաօդային պատնեշով տեղի է ունենում թթվածինի և ածխածնի երկօքսիդի գազափոխանակությունը[3]։ Կաթնասունների թոքերի ֆունկցիոնալ հյուսվածքը կազմում են ալվեոլները, որոնք հայտնի են որպես թոքերի պարենխիմա։ Վերջինս զբաղեցնում է թոքերի ընդհանուր ծավալի 90 %-ը[4][5]։
Թոքաբշտեր | |
---|---|
Տեսակ | անատոմիական կառուցվածք |
Ենթադաս | alveolus?[1] |
Մասն է | lung parenchyma? |
Կազմված է | pneumocyte? |
Համակարգ | Շնչառական համակարգ |
Զարկերակ | right pulmonary artery? |
Երակ | pulmonary vein? |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | lung alveolus development? |
MeSH | A04.411.715 |
Foundational Model of Anatomy | 7318 |
Terminologia Histologica | H3.05.02.0.00026 |
Pulmonary alveoli Վիքիպահեստում |
Թոքաբշտերը տեղակայվում են բրոնխիոլների վերջում, որտեղ սկսվում է շնչառական գոտին[6]։ Շնչառության հիմնական միավորները ացինուսներն են (շնչառական երկու բրոնխիոլներ, թոքաբշտային ուղիներ և թոքաբշտեր) և գազափոխանակությունը տեղի է ունենում առկա բոլոր թոքաբշտերում[7]։ Թոքաբշտերի մակերեսը շրջապատված է մազանոթային խիտ ցանցով, որի միջոցով կատարվում է գազափոխանակությունը։ Թթվածինը մազանոթային թաղանթով անցնում է արյան հուն, իսկ ածխաթթու գազը մազանոթներից դուրս է գալիս դեպի թոքաբշտեր[8][9]։
Ալվեոլները հատուկ են կաթնասունների թոքերին։ Այլ ողնաշարավորների համար գազափոխանակության մեջ ներգրավված են տարբեր կառույցներ[10]։