Թուրքիայի դրոշ
From Wikipedia, the free encyclopedia
Թուրքիայի դրոշը (թուրքերեն՝ Türk bayrağı), իրենից ներկայացնում է կարմիր գույնի ուղղանկյուն պաստառ։ Lայնքի և երկայնքի հարաբերությունը՝ 2։3-ի է։ Դրոշի կենտրոնում գտնվում են սպիտակ լուսնեղջյուրն և հինգաթև աստղը։ Դրոշը հաճախ կոչվում է al bayrak (կարմիր դրոշ)։
Թուրքիայի դրոշ | |
---|---|
Տեսակ | ազգային դրոշ |
Իրավասության տարածք | Թուրքիա |
Օգտագործում | |
Նշան | 🇹🇷 |
Հարաբերություն | 3:2 |
Ընդունված է | մայիս 29, 1936 |
Գույներ | Սպիտակ Կարմիր |
Պատկերված է | աստղ և լուսնեղջյուր, դաշտ, լուսնեղջյուր և հնգաթև աստղ |
Թուրքիայի դրոշի ներկայիս տեսքը ուղղակիորեն վերցվել է Օսմանյան դրոշից, որն իր վերջնական տեսքը ստացել է 1844 թվականին։
Դրոշի չափը և կարմիր գույնի հստակ տոնը պաշտոնապես հաստատվել է Թուրքիայի դրոշի մասին օրենքում 1936 թվականի մայիսի 29-ին[1]։
Թուրքիայի այժմյան դրոշը որոշ փոփոխություններով (ներկայիս դրոշի վրայի աստղը և լուսինն ավելի բարակ են և ավելի փոքր չափեր ունեն) կրկնում է 1844 թվականին Թանզիմաթի բարեփոխումների ժամանակ հաստատված Օսմանյան կայսրության դրոշը, իսկ Թուրքիայի Հանրապետության պետական դրոշի կարգավիճակ է ստացել 1936 թվականին՝ Աթաթուրքի մահվանից 2 տարի առաջ։ Թուրքական դրոշի ծագման վերաբերյալ բազմաթիվ տարբերակներ կան։