Թուն (քաղաք)
քաղաք Շվեյցարիայում / From Wikipedia, the free encyclopedia
Թուն (գերմաներեն՝ Thun, ֆր.՝ Thoune), քաղաք Շվեյցարիայի Բեռն կանտոնում. նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Թուն լճի ափին, ճիշտ այն մասում, որտեղից սկիզբ է առնում Աարե գետը։ Հեռավորությունը Բեռն քաղաքից մոտավորապես 30 կիլոմետր է; Զբաղեցնում է 21,58 քառակուսի կիլոմետր տարածք[2]։ 2018 թվականի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 43 734[3], իսկ նրա շուրջը ձևավորված ագլոմերացիայինը՝ շուրջ 80 հազար[4]։ Բնակչության միջին խտությունը կազմել է 2 027 մարդ/կմ2։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Թուն | |||||
շվեյց. գերմ.՝ Thun | |||||
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Մակերես | 21,60 կմ², 21,57 կմ² | ||||
ԲԾՄ | 560 մետր | ||||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||||
Բնակչություն | ▲43 630 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 033 | ||||
Փոստային դասիչ | 3600, 3602, 3603, 3604, 3607, 3608 և 3609 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BE | ||||
Պաշտոնական կայք | thun.ch(գերմ.) | ||||
| |||||
Քաղաքի տնտեսության կարևոր ճյուղերն են զբոսաշրջությունը, մեքենաշինությունը, ճշգրիտ գործիքների, ռազմամթերքի, սննդի արտադրությունը, հրատարակչական գործը։ Թունում է գտնվում Շվեյցարիայի ամենամեծ զինվորական կայազորը։
Պաշտոնական լեզուն գերմաներենի շվեյցարական տարբերակն է, սակայն քաղաքում առավել գործածվողը ալեմանյան գերմաներենի տեղական խոսվածքն է։