Թութմոս I
եգիպտական փարավոն / From Wikipedia, the free encyclopedia
Թութմոս I (անգլ.՝ Thutmose I, երբեմն գրվում է նաև Թութմոսիս կամ Թութմոսիս I, ավելի հին պատմական աշխատություններում՝ Թոթմես, եգիպտերեն՝ ḏḥwtj-ms[1], Tʼaḥawtī-mīsaw, արտասանվում է tʼaˈħawtij ˈmisˌaw և նշանակում է «Թոթը ծնվել է», մ.թ.ա. 16-րդ դար - մոտ մ. թ. ա. 1493), եգիպտական տասնութերորդ արքայատոհմի երրորդ փարավոն։ Գահ է բարձրացել նախորդ փարավոն Ամենհոտեպ I-ի մահից հետո։ Իր գահակալության տարիներին արշավել է դեպի Լևանտի և Նուբիայի խորքերը և այդ տարածքներում Եգիպտոսի սահմաններն առաջ մղել ավելի, քան երբևէ։ Նաև կառուցել է բազմաթիվ տաճարներ Եգիպտոսում, ինչպես նաև դամբարան իր համար Արքաների հովտում․ հաստատվել է, որ նա դա արած առաջին փարավոնն է եղել (թեև Ամենհոտեպ I-ը կարող էր նրան նախորդած լինել)։
Թութմոս I | |
---|---|
Ծնվել է՝ | մ.թ.ա. 16-րդ դար |
Մահացել է՝ | մոտ մ. թ. ա. 1493 |
Արքաների հովիտ | |
Երկիր | Եգիպտոսի նոր թագավորություն |
Տոհմ | Տասնութերորդ արքայատոհմ |
կառավարիչ | |
Մայր | Սենսենեբ |
Երեխաներ | Թութմոս II, Հատշեպսուտ, Ամենմոս, Նեֆրուբիթի և Վաջմոս |
Թութմոս I-ի գահակալությունը սովորաբար թվագրվում է մ․թ․ա․ 1506-1493 թվականներով, սակայն որոշ գիտնականներ այն վերագրում են մ․թ․ա․ 1526–1513 թվականներին[2][3]։ Նրան հաջորդել է իր որդի Թութմոս II-ը, որին իր հերթին հաջորդել է վերջինիս քույր Հատշեպսուտը։