Թոմաս Սաս
From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Սթիվեն Սաս (անգլ.՝ Thomas Stephen Szasz, ծնված՝ Թամաշ Իշտվան Սաս, հունգ.՝ Szász Tamás István, ապրիլի 15, 1920(1920-04-15)[1][2][3], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[4] - սեպտեմբերի 8, 2012(2012-09-08)[5][1][2][…], Manlius, Օնոնդագա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի հոգեբույժ։ Սիրակյուս քաղաքում Նյու Յորքի առողջապահական կենտրոնի պետական համալսարանի հոգեբուժության պաշտոնաթող պատվավոր պրոֆեսոր։ Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի ցմահ անդամ[8]։ Հակահոգեբանական շարժման ականավոր գործիչ, հոգեբուժության բարոյական և գիտական հիմքերի սոցիալական հայտնի քննադատ։
Թոմաս Սաս անգլ.՝ Thomas Stephen Szasz | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1920(1920-04-15)[1][2][3] Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[4] |
Մահացել է | սեպտեմբերի 8, 2012(2012-09-08)[5][1][2][…] (92 տարեկան) Manlius, Օնոնդագա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ ինքնասպանություն[6] |
Քաղաքացիություն | Հունգարիա և ԱՄՆ |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | հոգեբույժ, ակադեմիկոս, գրող, համալսարանի դասախոս և իրավապաշտպան |
Հաստատություն(ներ) | State University of New York Upstate Medical University?, Սիրաքյուսի համալսարան և Նյու Յորքի համալսարան |
Գործունեության ոլորտ | հոգեբուժություն |
Ալմա մատեր | Ցինցինատիի համալսարան (1944) և State University of New York Upstate Medical University? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] և հունգարերեն |
Ազդվել է | Կարլ Կրաուս |
Պարգևներ | |
Կայք | szasz.com |
Thomas Steven Szasz Վիքիպահեստում |
Հայտնի է իր «Հոգեկան հիվանդության առասպելը»[9][10] և «Խելագարության ֆաբրիկա. ինկվիզիցիայի և հոգեկան առողջության համար շարժման համեմատական հետազոտություն» գրքերի շնորհիվ[11][12], որտեղ առաջ են քաշվել այն փաստարկները, որոնց հետ, որպես կանոն, ասոցացվում է նրա անունը։ Հոգեբուժության մեջ անբարեխիղճ միջոցների վերաբերյալ նրա հայացքներն ունեն դասական ազատական արմատներ և հիմնված են այն սկզբունքների վրա, որ յուրաքանչյուր ոք ունի սեփական մարմինն ու գիտակցությունն ինքնուրույն տնօրինելու, ինչպես նաև այլոց կողմից բռնության չենթարկվելու իրավունքը։ Քննադատել է ոչ սոցիալիստական և սոցիալիստական երկրներին՝ իշխանության շահերից ելնելով հոգեբուժություն օգտագործելու և թմրանյութեր տարածելու սահմանափակումների համար։ Սասը ենթադրել է, որ ինքնասպանության, բժշկական օգնության դիմելու, դեղամիջոցների օգտագործման և իրացման, ինչպես նաև սեռական կապերի վերաբերյալ պետք է գործեն գաղտնիության, փոխադարձ պայմանավորվածության և պետական իրավասության բացակայության սկզբունքները։
1973 թվականին ամերիկյան հումանիստական ասոցիացիան Սասին շնորհել է «Տարվա հումանիստ» պատվավոր կոչումը[13]։