Թոմաս Մուր
From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Մուր (անգլ.՝ Thomas Moore, մայիսի 28, 1779(1779-05-28)[1][2][3][…], Դուբլին, Լենստեր[1][3][4][…] - փետրվարի 25, 1852(1852-02-25)[1][3][2][…], Sloperton Cottage, Բրոմհեմ, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն[5][6][7][…]), անգլիացի բանաստեղծ։ Ծագումով իռլանդացի։
Թոմաս Մուր անգլ.՝ Thomas Moore | |
---|---|
Ծնվել է | մայիսի 28, 1779(1779-05-28)[1][2][3][…] |
Ծննդավայր | Դուբլին, Լենստեր[1][3][4][…] |
Վախճանվել է | փետրվարի 25, 1852(1852-02-25)[1][3][2][…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Sloperton Cottage, Բրոմհեմ, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն[5][6][7][…] |
Գերեզման | Բրոմհեմ[2] |
Մասնագիտություն | բանաստեղծ և երգերի հեղինակ |
Լեզու | ֆրանսերեն և անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[8] և Մեծ Բրիտանիայի թագավորություն[8] |
Կրթություն | Դուբլինի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Elizabeth Dyke?[9] |
Thomas Moore Վիքիպահեստում |
Մուրի «Լալլա Ռուք (1817) «արևելյան» ռոմանտիկական պոեմը «Իռլանդական մեղեդիները» (1807-1834 թթ.) պատկերում են Իռլանդիայի ժողովրդի պայքարն ու տառապանքները։ 1818-1827 թթ-ին հրատարակել է «Ժողովուրդների երգեր» (որոնց մեջ՝ «Երեկոյան ղողանջ» հայտնի երգը) շարքը։ Մուրի երգիծանքը (հատկապես՝ «Առակներ սրբազան դաշինքի համար», 1823) ուղղված է անգլիական և եվրոպական այլ կառավարողների հետադիմական քաղաքականության դեմ։ Մուրը լույս է ընծայել նաև «Իռլանդիայի պատմությունը» (1835-1846) և անգլիացի դրամատուրգ Ռ․ Շերիդանի կենսագրությունը (1825 թ.)։ Ավարտել է Դուբլինի համալսարանը։
1816 թ.-ի հոկտեմբերի 10-ին Մուրը եղել է Վենետիկում, այցելել Սուրբ Ղազար կղզին, երբ այնտեղ էր գտնվում բանաստեղծ Բայրոնը։ Հետագայում Մուրը հրատարակել է «Լորդ Բայրոնի նամակներն ու օրագրերը՝ նրա կյանքին վերաբերող դիտողություններով» (1830)։ Այս ուսումնասիրության մեջ, ի թիվս այլ նյութերի, զետեղված են Բայրոնի և հայերի կապերին վերաբերող մի շարք նամակներ, ինչպես նաե Բայրոնի հայտնի (մինչ այդ անտիպ) առաջաբանը (գրված Հ․ Ավգերյանի կազմած հայ-անգլիական քերականության դասագրքի համար)՝ հայերի ու Հայաստանի մասին։ մահացել է 1852 թ.-ի փետրվարի 25-ին։