Թիզի Սթոքտոն
From Wikipedia, the free encyclopedia
Թիզի Սթոքտոն (անգլ.՝ Stockton-on-Tees), քաղաք և համայնք Անգլիայի հյուսիս-արևելքում՝ Դարեմ կոմսությունում, որի խոշորագույն բնակավայրն է։ Հանդիսանում է վարչական առանձին, ունիտար միավոր (unitary authority), որի մի մասն ընկած է Դարեմի, մյուսը՝ Հյուսիսային Յորքշիրի կոմսությունում։ Գտնվում է Հյուսիսային ծովը թափվող Թիզ գետի ափին՝ նրա գետաբերանից մոտավորապես 15 կիլոմետր հեռավորության վրա։ Գետային խոշոր նավահանգիստ։ Բուն քաղաքի բնակչության թվաքանակը 2001 թվականի տվյալներով եղել է 80 060[2][3], համայնքինը՝ 2011 թվականի տվյալներով՝ 191.610[4]:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Թիզի Սթոքտոն | |||
| |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Բնակչություն | 82 729 մարդ (2011)[1] | ||
Ժամային գոտի | UTC+0 | ||
Հեռախոսային կոդ | 01642 | ||
Փոստային դասիչ | TS18-TS21 | ||
| |||
Քաղաքի տնտեսության գլխավոր ճյուղերն են նավանորոգումը, պողպատաձուլությունը, մեքենաշինությունը, նավթաքիմիական արտադրությունը[5]։
Թիզի Սթոքտոնը հռչակվել է նրանով, որ ունի աշխարհի ամենահին երկաթուղային կայարանը, որտեղից 1825 թվականին դեպի Դարլինգտոն է շարժվել առաջին ուղևորատար գնացքը։ Բացի այդ, քաղաքում պահպանվել են գևորգյան ճարտարապետության մի շարք կառույցներ, որոնցից առավել աչքի ընկնող նմուշը 1766 թվականին կառուցված թատրոնն է։
Թիզի Սթոքտոնը 18-րդ դարի կահույքի անվանի դիզայներ Թոմաս Շերատոնի և 1826 թվականին լուցկու գյուտը կատարած Ջոն Ուոքերի ծննդավայրն է։
Ըստ տեղական լեգենդի՝ քաղաքի «հայ սթրիթը» Անգլիայի ամենալայն փողոցն է։