Թերմոպիլեի ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Թերմոպիլեի ճակատամարտ (հին հունարեն՝ Μάχη τῶν Θερμοπυλῶν) - ճակատամարտ մ.թ.ա. 480 թվականի սեպտեմբերին (հավանաբար՝ 17 -19 )[1] մ.թ.ա. 480-479 թվականների հույն-պարսկական պատերազմների ընթացքում, Թերմոպիլյան կիրճում։
Թվական | մ.թ.ա. 480 |
---|---|
Մասն է | Հույն-պարսկական պատերազմ |
Վայր | Հունաստան, Թերմոպիլե |
Հակառակորդներ | |
Հունաստան | Աքեմենյան Պարսկաստան |
Հրամանատարներ | |
Լեոնիդաս I | Քսերքսես I |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
4,000 | 20,000 |
Ընդհանուր կորուստներ |
Պարսկական զորքի թիվը, ըստ ժամանակակից պատմաբանների, հասնում էր 200-250 հազարի, իսկ հույներինը, ըստ տարբեր աղբյուրների՝ 5200-7700: Մարտի առաջին երկու օրը հույները հաջողությամբ հետ էին մղում պարսկական գրոհները նեղ կիրճում։ Երրորդ օրը պաշտպաններից շատերը հեռանում են՝ վախենալով շրջափակումից։ Մնում են միայն սպարտացիների, թեսպիացիները և թեբեացիները՝ մոտ 500 զինվոր։ Տեղաբնիկի դավաճանության պատճառով պարսիկներին հաջողվում է հույների թիկունքն անցնել և ջախջախել նրանց։ Հնագիտական պեղումների ընթացքում ճակատամարտի վայրում գտնվել են ավելի քան երկու հազար տարի առաջ նկարագրված մարտի բազմաթիվ վկայություններ[2][3]։