Թերեզա Քրիստինա Բուրբոն-Սիցիլիացի
From Wikipedia, the free encyclopedia
Թերեզա Քրիստինա (լրիվ անունը Թերեզա Մարիա Քրիստինա[3] իտալ.՝ Teresa Maria Cristina di Borbone-Due Sicilie, մարտի 14, 1822(1822-03-14)[1][2], Նեապոլ, Երկու Սիցիլիաների թագավորություն - դեկտեմբերի 28, 1889(1889-12-28)[1][2], Պորտու, Պորտուգալիա): Ի ծնե կրել է երկու Սիցիլիաների արքայադուստր տիտղոսը, ամուսնությունից հետո Բրազիլիայի կայսրուհի, կայսր Պեդրո II-ի կինը։ Ժողովուրդը նրան տվել է «Բրազիլացիների մայր» մականունը։
Թերեզա Քրիստինա Բուրբոն-Սիցիլիացի | |
---|---|
Ծնվել է՝ | մարտի 14, 1822(1822-03-14)[1][2] |
Ծննդավայր | Նեապոլ, Երկու Սիցիլիաների թագավորություն |
Մահացել է՝ | դեկտեմբերի 28, 1889(1889-12-28)[1][2] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Պորտու, Պորտուգալիա |
Cathedral of Petrópolis | |
Երկիր | Իտալիայի թագավորություն, Բրազիլիայի կայսրություն և Պորտուգալիայի թագավորություն |
Տոհմ | House of Bourbon-Two Sicilies |
արվեստի կոլեկցիոներ | |
Հայր | Ֆրանցիսկոս I |
Մայր | Մարիա Իզաբել |
Երեխաներ | Afonso, Prince Imperial of Brazil?, Isabel, Princess Imperial of Brazil?, Princess Leopoldina of Brazil? և Pedro, Prince Imperial of Brazil? |
Հավատք | կաթոլիկություն |
Առողջական վիճակ | Habsburger Unterlippe? |
Ստորագրություն |
Թերեզա Քրիստինան Երկու Սիցիլիաների թագավորության թագավոր Ֆրանցիսկոս I-ի և վերջինիս իսպանացի կնոջ՝ Մարիա Իզաբելլայի դուստրն էր։ Ի ծնե նրան տրվել է «Երկու Սիցիլիաների արքայադուստր» կոչումը։ 1843 թվականին նա ամուսնացել է Բրազիլական կայսրության կայսր Պեդրո II-ի հետ։ Ամուսնությունը վստահված անձի միջոցով է տեղի ունեցել, և ամուսինները ջերմ զգացմունքներ չէին տածում միմյանց նկատմամբ։ Միայն ժամանակի ընթացքում Թերեզա Քրիստինայի հանդուրժողական բնավորության շնորհիվ նրանք սկսեցին սիրել միմյանց։ Իր առատաձեռնությամբ, պարզությամբ և բարությամբ կայսրուհին շահեց բրազիլացի ժողովրդի իրական սերը։ Թերեզա Քրիստինան նաև օգնեց Բրազիլիայի իտալացիներին և հովանավորեց բազմաթիվ հնագիտական արշավախմբեր իր երկրում։
Զույգը միմյանց նկատմամբ մեծ սեր չի տածել, բայց նրանք իրենց ողջ կյանքում լավ ընկերներ են մնացել։ Ընտանիքում չորս երեխա է ծնվել, երկու տղաները մահացել են մանուկ հասակում, կրտսեր դուստրը՝ Լեոպոլդինան, մահացել է 24 տարեկանում տիֆից։ Այսպիսով, նրանց ավագ դուստրը՝ Իզաբելլան, դարձավ բրազիլական թագի ժառանգորդը։ 1889 թվականի պետական հեղաշրջումից հետո կայսրուհին աքսորվեց։ Լինելով հայրենիքից հեռու նա սկսել է հիվանդանալ, և նրա առողջական վիճակը վատթարանում էր։ Վտարումից մեկ ամիս անց նա մահացել է սրտի անբավարարությունից։ Իր կյանքի ընթացքում կայսրուհին հարգանք է վաստակել բրազիլական հասարակության բոլոր խավերի կողմից՝ իր անձնային որակների, արվեստի հանդեպ սիրո և անբասիր պահվածքի համար։ Թերեզա Քրիստինան նույնիսկ հարգում էր հանրապետականների կարծիքն ու շահերը, ինչը հանգեցրեց կայսրության փլուզմանը և հանրապետության հռչակմանը։