Թեմուրյանների կայսրություն
From Wikipedia, the free encyclopedia
Թեմուրյան կայսրություն (ինքնանունը՝ Թուրան[1][2])[3][4], պատմական պետություն, որը գոյություն է ունեցել 1370-1507 թվականներին[5], որը ներառում էր ժամանակակից Իրանը, Կովկասը, Միջագետքը, Աֆղանստանը, Կենտրոնական Ասիայի մեծ մասը, ինչպես նաև ժամանակակից Պակիստանի և Սիրիայի որոշ հատվածներ։ Մի շարք աղբյուրների համաձայն՝ Թեմուրյան դինաստիան թյուրքա-մոնղոլական ծագում ունի[6][7][8]։