Թարմ սառեցված պլազմա
From Wikipedia, the free encyclopedia
Թարմ սառեցված պլազմա (ԹՍՊ), արյան պատրաստուկ է, որը ստանում են ամբողջական արյան հեղուկ բաղադրիչից[1]։ Կիրառվում է պլազմայի մակարդման գործոնների (INR>1.5) կամ արյան այլ սպիտակուցների անբավարարությունը շտկելու նպատակով[1][2]։ Այն կարող է կիրառվել նաև որպես փոխարինիչ հեղուկ պլազմաֆերեզի ժամանակ[3][4]։ Խորհուրդ է տրվում օգտագործել խմբային(ABO) համապատասխան պլազմա[5][6]։ ԹՍՊ-ն խորհուրդ չի տրվում օգտագործել որպես ինֆուզիոն թերապիայի (ծավալ-վերականգնող) միջոց[1]։ Տրվում է ներերակային դանդաղ ներարկման միջոցով[3]։
Մեկ միավոր թարմ սառեցված պլազմայի պարկ | |
Կլինիկական տվյալներ | |
Հոմանիշներ | ֆլեբոտոմիայից հետո 24 ժամվա ընթացքում սառեցված պլազմա (ՍՊ24) |
Կողմնակի էֆեկտներից են սրտխառնոցն ու քորը[1]։ Ավելի հազվադեպ դիտվում են ալերգիկ ռեակցիաներ, թրոմբներ կամ վարակներ[1][2]։ Չկան հստակ տվյալներ հղիության ընթացքում կամ կրծքով կերակրման ժամանակ երեխայի վրա ԹՍՊ-ի ունեցած ազդեցության մասին[3]։ Հատուկ ուշադրության կարիք ունեն պրոտեին S-ի անբավարարությամբ, IgA-ի դեֆիցիտով և սրտային անբավարարությամբ պացիենտները[3]։ Թարմ սառեցված պլազման պարունակում է ջուր, սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր և վիտամիններ[2]։ Սառեցված վիճակում այն կարելի է պահպանել մոտ մեկ տարի[2]։
Պլազման բժշկության բնագավառում առաջին անգամ կիրառվել է Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ[2]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հիմնական դեղամիջոցների ցուցակում՝ ամենաէֆեկտիվ և անվտանգ դեղամիջոցները առողջապահական համակարգում[7]։ Միացյալ թագավորությունում դրա արժեքը մեկ բաժնի համար մոտավոր £30 է[8]։ Կան նաև պլազմայի այլ տարատեսակներ՝ ֆլեբոտոմիայից (երակի հատում) հետո 24 ժամվա ընթացքում սառեցված պլազմա, կրիոպրեցիպիտատից զուրկ պլազմա, հալեցված պլազմա և լուծիչ ախտահանող պլազմա[2]։