Թավջութակ
From Wikipedia, the free encyclopedia
Թավջութակ (իտալ.՝ violoncello), ջութակի ընտանիքի բասա-տենորային ռեգիստրի աղեղնավոր երաժշտական, մենակատարող անսամբլային և նվագախմբային գործիք է։ Ունի չորս լար, լարվածքը կվինտային է (մեծ օկտավայի դո և սոլ, փոքր օկտավայի ռե և լյա)։ Մենակատարող, անսամբլային և նվագախմբային գործիք է։ Ստեղծվել է XV դարի վերջին XVI դարի սկզբին։ Դասական նմուշները պատրաստել են իտալացի վարպետներ՝ Անդրեա և Նիկոլո Ամատիները, Ջ. Գվառներին, Ա. Ստրադիվարին XVII - XVIII դարերում։ Թավջութակի համար գրվել են սյուիտներ, սոնատներ, կոնցերտներ։
Արագ փաստեր Թավջութակ, Տեսակ ...
Թավջութակ | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործիքի տեսակ |
Որակավորում | necked box lutes played with a bow? |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 321.322-71 |
Ձայնանմուշ | |
Փակել