Թանզիմաթ
From Wikipedia, the free encyclopedia
Թանզիմաթ (օսման.՝ تنظيمات - «բարեփոխումներ», «օրենսգիրք»), գրականության մեջ տարածված արդիական ռեֆորմ Օսմանյան կայսրությունում 1839-ից 1876 թվականներին, երբ ընդունվեց կայսրության առաջին սահմանադրությունը[1]։ Բարեփոխումների հիմնական սկզբունքները շարադրվել են Գյուլհանյան Հաթթը Հումայունում, սուլթան Աբդուլ Մեջիդի 1839 թվականի նոյեմբերի 3-ին գահին հաստատվելուց անմիջապես հետո։ Ի տարբերություն մինչև այդ եղած բարեփոխումների, թանզիմաթում տեղ գտան ոչ միայն զինվորական այլև սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր։ Նախաձեռնության գլուխ կանգնած էր բյուրոկրատիայի կրթված խումբը՝ Մուստաֆա Ռեշիդ փաշայի գլխավորությամբ, ով հետագայում դարձավ Գյուլհենիի Հաթթը և Շերիֆը։ Մի քանի տարի նա եղել է Անգլիայի և Ֆրանսիայի դեսպան, այնուհետև նշանակվել արտաքին գործերի նախարար։ Նրա ղեկավարության ներքո նոր բարեփոխումների ծրագիր է մշակվել կենտրոնական իշխանության ամրապնդման համար, կանխարգելվել է Բալկաններում ազգային-ազատագրական շարժման զարգացումը և թուլացվել է եվրոպական ուժերի ազդեցությունը նավահանգիստների վրա` գոյություն ունեցող համակարգը հարմարեցնելով Արևմտյան Եվրոպայի կյանքի նորմերին[2]։
Սելջուկյաններ | |
---|---|
Թյուրքերի միգրացիա | |
Սելջուկյան կայսրություն | |
Իկոնիայի սուլթանություն | |
Անատոլիայի մոնղոլական գրավում | |
Մոնղոլական կայսրություն | |
Հուլավյաններ | |
Օսմանյան կարստություն | |
Օսմանյան կայսրություն | |
Առաջին համաշխարհային պատերազմ | |
Հայոց ցեղասպանություն | |
Թուրքիայի Հանրապետություն | |
Անկախության պատերազմ | |
Մուստաֆա Քեմալ Աթաթուրք | |
Թուրքերի ներխուժումը Կիպրոս | |
Հեղաշրջման փորձ Թուրքիայում (2016) | |
Թուրք-Սիրիական կոնֆլիկտ | |
Թուրքիայի պորտալ |