Ընկերքավորներ
From Wikipedia, the free encyclopedia
Ընկերքավորներ կամ բարձրակարգ կաթնասուններ (լատին․՝ Eutheria, Huxley, 1880, εὖ - «լիովին», «ամբողջովին» և θήρ - «գիշատիչ», «կենդանիներ», լատին․՝ Placentalia, placenta - «բլիթ») կենդանածին կաթնասունների ենթադաս։ Բնորոշ են ավելի բարձր կազմակերպվածությամբ և էկոլոգիա-մորֆոլոգիական բազմազանությամբ։
Ընկերքավորներ | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Ինֆրատիպ | Gnathostomata |
Վերնադաս | Չորքոտանիներ (Tetrapoda) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Ենթադաս | Գազաններ (Theria) |
Ինֆրադաս | Ընկերքավորներ (Placentalia) Owen, 1837 |
Ընկերքավորները ձվածին կաթնասուններից և պարկավորներից տարբերվում են հետևյալ առանձնահատկություններով.
- խիստ զարգացած են գլխուղեղի մեծ կիսագնդերը,
- սաղմնային զարգացման ընթացքում գոյանում է ընկերքը,
- մարմնի ջերմաստիճանը բարձր է և կայուն։