Ընդօրինակում
From Wikipedia, the free encyclopedia
Ընդօրինակում (իմիտացիա), որևէ մարդու օրինակին հետևելը, որն արտահայտվում է նրա վարքը (շարժումները, գործողությունները, արարքները, անգամ արտահայտիչ դրսևորումները ), խոսքի և անձի առանձնահատկությունները ընկալելու և կրկնելու ձևով։
Որևէ մեկին, ինչ-որ բանի նմանակում, վերարտադրում, կրկնություն, կեղծում, երաժշտության մեջ՝ բազմաձայն երաժշտական ստեղծագործություններում որևէ ձայնում շարադրված մեղեդային կառուցվածքի (թեմայի) անմիջական կրկնությունը մեկ այլ ձայնում։ Իմիտացիաները միմյանցից տարբերակվում են սկսող և նմանակող ձայների դիրքային, ինտերվալային և ժամանակային հարաբերությամբ։ Նմանակող ձայնում թեման հանդես է գալիս անփոփոխ, տարբերակված կամ զգալի ձևափոխված։ Իմիտացիան երաժշտական թեմատիկ նյութի պոլիֆոնիկ զարգացման, ինչպես նաև պոլիֆոնիկ ձևերի կառուցման կարևորագույն միջոցներից է։