Էրմիտաժ (Ամստերդամ)
թանգարան Ամստերդամում / From Wikipedia, the free encyclopedia
Էրմիտաժ Ամստերդամում (հոլ.՝ Hermitage Amsterdam) կամ` Էրմիտաժ Ամստելի վրա (հոլ.՝ Hermitage aan de Amstel), թանգարան և ցուցահանդես Ամստերդամում, Ամստել գետի վրա։ Թանգարանը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի մասնաճյուղն է։ Նախ 2004 թվականի փետրվարից տեղակայված է եղել փոքրիկ շենքում, Նիուվե-Հերեգրախտ ջրանցքի վրա, սակայն 2007-2009 թվականներին տեղի ունեցած վերակառուցումներից հետո թանգարանն զբաղեցրել է Ամստելհոֆի ամբողջ շենքը[4]. Թանգարանն ամբողջությամբ վերակառուցվել ու պաշտոնապես բացվել է 2009 թվականի հունիսի 19-ին թագուհի Բեատրիսի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից[5][6]։ 2009 թվականի հունիսի 20-ից թանգարանը բաց է հանրության համար։
Արագ փաստեր Էրմիտաժ, Տեսակ ...
Էրմիտաժ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Նիդերլանդներ |
Տեղագրություն | Ամստերդամ |
Ղեկավարության նստավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ[1] |
Հասցե | Amstel 51[1]1018EJ[2]Amstel? և Amstel? (51)[1] |
Այցելուներ | 630 000 մարդ և 375 177 մարդ (2014)[3] |
Տնօրեն | Cathelijne Broers? |
Կայք | hartmuseum.nl/nl/ |
Փակել