Էրի լիճ
From Wikipedia, the free encyclopedia
Էրի լիճ (անգլ.՝ Erie [ˈɪri], ֆր.՝ Érié), հյուսիսամերիկյան հինգ Մեծ Լճերից մեկն է։ Ունենալով 25 700 կմ² տարածք, Էրի լիճն իր մեծությամբ զբաղեցնում է 11-րդ տեղը (ներառյալ Կասպից ծովը) և 4-րդ տեղն ԱՄՆ-ում։ Լիճը ձգված է 388 կմ արևմուտք-հարավ-արևմուտքից դեպի արևելք-հյուսիս-արևելք 92 կմ լայնություն ունենալու պարագայում։ Լիճն ողողում է ամերիկյան Միչիգան, Օհայո, Փենսիլվանիա և Նյու Յորք նահանգների և կանադական Օնտարիո նահանգի ափերը։ Լճի ջրի հայելու բացարձակ բարձրությունը կազմում է +173,8 մ։
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | ԱՄՆ | |
Տեսակ | քաղցրահամ | |
Երկարություն | 338 կմ | |
Լայնություն | 92 կմ | |
Ավազանի մակերեսը | 25700 կմ² | |
Ջրափնյա գծի երկարությունը | 1370 կմ | |
Ամենամեծ խորությունը | 64 մ | |
Միջին խորությունը | 19 մ | |
Միջին բարձրությունը | 174 մ | |
Թափվող գետերը | Դետրոյթ, Գրանդ, Ռեյզին, Հուրոն, Մոմի, Սանդասկի, Կույախոգա | |
Սկիզբ առնող գետերը | Նիագարա | |
Լճի հարավարևմտյան հատվածում կան բազմաթիվ կղզիներ։ Ջրի ջերմաստիճանը փոփոխվում է ձմռանը 0-2 °C մինչև 24 °C ամռանը։ Առափնյա մասը սառչում է դեկտեմբերից մինչև մարտ-ապրիլ։ Լճի մեջ են թափվում Դետրոյթ, Գրանդ, Ռեյզին, Հուրոն, Մոմի, Սանդասկի, Կույախոգա գետերը, սկիզբ է առնում Նիագարա գետը, որի միջոցով Էրի լիճը միանում է Օնտարիո լճի հետ։ Էրի լճի ափին են գտնվում Բուֆֆալո, Էրի, Թոլեդո, Պորտ Սթենլի, Մոնրո, Քլիվլենդ քաղաքները։